Ռուսաստանը հավանություն է տալիս ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) ընդլայնման գաղափարին՝ դրանում զարգացող երկրների ներկայացուցիչների ներառման հաշվին, սակայն վճռականորեն հանդես է գալիս վետոյի իրավունքի սահմանափակման ցանկացած փորձի դեմ, որն ԱԽ-ի մշտական անդամներին թույլ է տալիս արգելափակել բանաձեւերը:
Նոյեմբերի 7-ին այս դիրքորոշումը ՌԴ-ի ներկայացուցիչ Օլեգ Ֆիլիմոնովը հնչեցրել է Գլխավոր ասամբլեայի նիստում, որը նվիրված էր Անվտանգության խորհրդի բարեփոխմանը: Նա ընդգծել է, որ Ռուսաստանի համար «անընդունելի են այն բոլոր գաղափարները, որոնք հանգեցնում են ԱԽ-ի ներկայիս մշտական անդամների առանձնաշնորհների, ներառյալ վետոյի ինստիտուտի սահմանափակման», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Անվտանգության խորհրդի բարեփոխման շուրջը միջկառավարական բանակցություններն ընթանում են արդեն մի քանի տարի, բայց երկրներին առայժմ չի հաջողվել միասնական կարծիքի գալ հանգուցային հարցերի շուրջը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի օպտիմալ կազմի, դրա մշատական եւ ժամանակավոր անդամների թվի, ինչպես նաեւ վետոյի իրավունքի կիրառման կարգի վերաբերյալ: Մշտական անդամների շարքն ընդունվելու առավել հավանական թեկնածուների թվում են Բրազիլիան, Գերմանիան, Հնդկաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը եւ Ճապոնիան:
19:02
18:49
18:43
18:22
18:03
17:53
17:22
16:36
16:23
16:09
15:44
15:16
15:15
14:33
14:09
13:46
13:33
12:36
12:02
11:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55