Երեւանի պետական համալսարանի դասախոս Յուլյա Անտոնյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր ԵՊՀ-ի պրոռեկտորը հրաման արձակեց, որով արգելում է ԵՊՀ-ի դասախոսներին հրապարակավ արտահայտվել բանակին եւ տարկետման վերաբերող հարցերի շուրջ: Անկախ նրանից, թե որն է իմ անձնական կարծիքը այդ հարցերում, ես համարում եմ, որ դա մեր ու, մասնավորապես, իմ մարդկային ու սահմանադրական իրավունքների խախտումն է: Ո՛չ պրոռեկտորը, ո՛չ ռեկտորը, ո՛չ էլ հանրապետության նախագահը որեւէ իրավունք չունեն նման հրամաններ տալու: Հավելեմ նաեւ, որ ակտիվ ուսանողներին սպառնացել են ձերբակալմամբ: Այսպիսով իր լուման մտցնելով ստալինյան բռնաճնշումների 80-ամյակը «տոնելու» գործում:
P.S. Ինձ խնդրեցին ուղղել, որ դա պրոռեկտորի հրաման չէր, այլ ներքին կարգադրություն, կամ անգամ խնդրանք: Ինչը իրականում շատ բան չի փոխում ու ցույց է տալիս, թե որքանով է համալսարանը իրականում ճնշված քաղաքական իշխանությունների կողմից:
P.P.S. Ինչպես հասկացա, համալսարանում արդեն անհանգստացած են այդ պոստով: Ես նրանց հասկանում եմ, բայց նաեւ խնդրում եմ հասկանալ ինձ: Եթե այսօր «ներքին խնդրանքներին», փակ դռներին չարձագանքենք, վաղը կսկսվեն աշխատանքից ազատումներ, ձերբակալումներ եւ այլն: Ես անհանգստացած եմ իմ եւ իմ կոլեգաների վաղվա օրվա մասին, մեր դասախոսական, գիտական եւ քաղաքացիական ճակատագրի մասին»:
Հիշեցնենք, որ ԵՊՀ ուսանողները դասադուլ են անում՝ բողոքելով Զինապարտության մասին նոր օրենքով տարկետման սահմանափակումների դեմ: Ուսանողներին միացել են նաեւ դասախոսներ:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55