Նոյեմբերի 5-ին ՀՀ ոստիկանության Ախուրյանի բաժնի տեսուչ-հերթապահը զեկուցագիր է ներկայացրել այն մասին, որ նույն օրը` ժամը 14:45-ին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից ահազանգ է ստացվել թիվ 30/08 ընտրական տեղամասում զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժնում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր:
Նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ 2017թ. նոյեմբերի 5-ին տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ խոչընդոտվել է կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հավատարմագրված՝ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցիչներ Ալլա Բաղդասարյանի և Արթուր Մարգարյանի աշխատանքը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, երբ Շիրակի մարզի Մարմաշեն գյուղում տեղակայված թիվ 30/08 ընտրատեղամասի մոտ «ՑԱՅԳ» հեռուստաընկերության ներկայացուցիչ՝ օպերատոր Արթուր Մարգարյանը տեսանկարահանել է ընտրատեղամասի հարակից տարածքում կայանված ավտոմեքենաները, այնուհետև տեսախցիկն ուղղել է քաղաքացի Պ.Է.-ի ուղղությամբ, վերջինս օպերատորից պահանջել է չնկարահանել իրեն, այնուհետև ձեռքով հրել է տեսախցիկը:
Դեպքի առթիվ 2017 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազության կողմից քրեական գործը պահանջվել է՝ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու համար:
11:13
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26