Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) հոգաբարձուների խորհրդի նիստը:
Օրակարգային առաջին հարցով քննարկվել և հաստատվել է ՀԵՀ 2015 թ. գործունեության տարեկան հաշվետվությունը: ՀԵՀ գործադիր տնօրեն Ալեքսանդր Տեր-Հովակիմյանը զեկուցել է, որ հաշվետու տարում hիմնադրամն իրականացրել է շուրջ 330 ծրագիր, այդ թվում՝ ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը, որից ընդհանուր առմամբ օգտվել է մոտ 900 ուսանող: Նշվել է, որ ուսման վարձի փոխհատուցման ծրագրի շրջանակում առաջին անգամ աջակցություն է ստացել նաև ՀՀ սահմանամերձ համայնքներից 316 ուսանող: Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրով ֆինանսավորվել է արտասահմանյան գիտաժողովներին մասնակցության` 56, գիտական հետազոտությունների համար նյութերի և սարքերի ձեռքբերման՝ 25, գրքերի տպագրության՝ 5 հայտ։ 149 շահառու խրախուսում է ստացել արտասահմանյան ամսագրերում հրապարակված հոդվածների համար։ Նշվել է, որ ծավալուն աշխատանքներ են կատարվել նաև սպորտի, առողջապահության, սոցիալ-տնտեսական և զբաղվածության ոլորտներում։
Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է նաև ՀԵՀ 2016 թ. բյուջեն և 2015թ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտորական կազմակերպության եզրակացությունը: Մեկ այլ հարցով հավանության է արժանացել «ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անվճար համակարգում չընդգրկված ուսանողներին ոչ մրցութային կարգով կրթաթոշակների տրամադրման մասին» կարգը:
15:55
15:48
15:35
15:17
15:03
13:29
13:00
12:33
12:09
10:56
10:07
09:35
09:02
17:20
17:12
17:02
16:45
16:39
16:28
16:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55