Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես եկավ հանձնարարականով, որը վերաբերում էր վարչական կարգով բողոքարկումների որակի բարձրացմանը:
Նա նկատեց, որ վարչական կարգով վարչական ակտերի բողոքարկումը, ի տարբերություն դատական կարգով բողոքարկումի, իրականացվում է առանց որևէ վճարների և անհամեմատ ավելի կարճ ժամանակահատվածում:
«Իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ վարչական ակտերը մեծամասամբ բողոքարկվում են ոչ թե վարչական, այլ դատական կարգով: Խնդիրը հատկապես պայմանավորված է վարչական կարգով բողոքարկումների դեպքերում կայացված որոշումների, հիմնականում անբավարար պատճառաբանվածության, բողոքարկման քննության ամբողջականության ապահովման գործական բացերով»,-ասաց նա:
Վարչապետն ասաց, որ վարչական կարգով մերժված բողոքները հաճախ բավարարվում են դատական քննության արդյունքում:
«Վարչական դատարաններում 2017 թվականի նոյեմբեր ամսվա դրությամբ քննության փուլում է գտնվում շուրջ 9200 գործ: Վարչական դատարանի նման ծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում մարդկանց արդար դատաքննության իրավունքի մատչելիության, ինչպես նաև գործարար միջավայրի պաշտպանվածության տեսանկյունից»,-ասաց նա:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Կարեն Կարապետյանը ՀՀ արդարադատության, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու գյուղատնտեսության նախարարներին, ՀՀ ոստիկանապետին, ՊԵԿ նախագահին հանձնարարեց , իսկ Երևանի քաղաքապետին առաջարկեց ուսումնասիրել ու երեք ամսվա ժամկետում կառավարություն ներկայացնել վարչական ակտերի վարչական կարգով բողոքարկումների որակի, արդյունավետության ու թափանցիկության բարձրացմանն ուղղված առաջարկություններ:
Դիմելով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին՝ վարչապետը նշեց, որ երեք ամիս շատ է, հնարավոր չէ՞ ավելի կարճ ժամանակահատվածում։ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ հնարավոր է ավելի կարճ ժամկետում և վարչապետը երկու ամիս ժամանակ տվեց:
tert.am
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26