ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է իր հրավերով Հայաստան ժամանած ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահ Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
Ողջունելով հյուրերին, նախարար Լոքյանն ընդգծել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմի այցի նշանակությունը, ասել, որ այն մեծ ոգևորություն է առաջ բերել տեղական ինքնակառավարման համակարգում, ամբողջ երկրում և նաև նախարարությունում:
Դ. Լոքյանը կարևորել է այն հանգամանքը, որ եվրոպացի դիվանագետը մասնակցելու է նոյեմբերի 10-ին Երևանում կայանալիք Տեղական ժողովրդավարությունը Հայաստանում. «Հայացք ապագային. ապակենտրոնացման նոր օրակարգ» խորագրով համաժողովին, ասել, որ այն հնարավորություն կտա քննարկել ոլորտում առկա խնդիրները: «Կարծում եմ, սա մեզ համար լուրջ խթան է էլ ավելի ինտենսիվացնելու համայնքային բարեփոխումները մեր երկրում, որոնք իրենց բնույթով բազմաթիվ են և ընդգրկում են տարբեր ուղղություններ»,-ասել է նախարարը:
Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն էլ իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար, ասել է, որ ուրախ է գտնվել Հայաստանում: «Մենք հպարտ ենք այս համաժողովի անցկացումով, հույս ունենք, որ այն ևս մեկ սկիզբ կդառնա տեղական ինքնակառավարման զարգացման համար: Դա լավ մեկնարկ է, և ոլորտում տարբեր նորարարությունների կամ խորհրդատվության համար դուք միշտ կարող եք դիմել Կոնգրեսին, քանի որ կառույցի անդամ 47 երկրի փորձը նույնպես կարող է օգտակար լինել»,-ասել է ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի նախագահը:
Հյուրի խնդրանքով Դ. Լոքյանը ներկայացրել է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումների ընթացքը, իրականացված ծրագրերը և բարեփոխումների հարցում ընդգծել ԵԽ տեղական և տարածքային կոնգրեսի դերակատարությունը: «Ձեր օգնությամբ մենք հիմա սկսում ենք համայնքների բարեփոխումների մի նոր փուլ՝ կապված համայնքների բյուջեների ֆիսկալ քաղաքականության, համայնքներում ֆինանսական համահարթեցման նոր գործիքներ ունենալու հետ կապված: Մենք աշխատելու ենք ունենալ այնպիսի գործելաոճ, որը կապահովի «ավելիին՝ ավելի» սկզբունքը: Խոշորացման արդյունքում մեր համայնքներն այս տարի 10 տոկոսով ավելի սեփական եկամուտներ են հավաքագրել, ինչը նախորդ տարիների հետ համեմատած բավականին առաջընթաց է համարվում: Մենք պետք է շարունակենք այս գործընթացը, որպեսզի համայնքներն անկախանան իրենց ֆինանսական միջոցներով: Շատ հստակ մենք ձևակերպել ենք առաջիկա ապակենտրոնացման տրամադրությունները երկրում և պլանավորել ենք 2018 թվականի ապրիլից համայնքային ճանապարհների պահպանման, վերակառուցման խնդիրները, անասնաբուժական ծառայությունները և ևս մի քանի լիազորություններ պատվիրակենք համայնքներին, որ իրենք իրականացնեն»,-ասել է Դավիթ Լոքյանը:
Նրա խոսքով, Հայաստանի Կառավարությունը գիտակցում է, որ երկրում զարգացման հիմքը համայնքն է և այս ուղղությամբ լուրջ ուշադրություն կա, այդ նպատակով նաև ընթացիկ տարվա դեկտեմբերի 8-ին ՀՀ Նախագահի մասնակցությամբ հանրապետության խոշոր համայնքների ղեկավարների հավաք է տեղի ունենալու, որտեղ քննարկվելու են բոլոր խնդիրները:
Նախարարը մանրամասնորեն ներկայացրել է 18 խոշորացված համայնքներում իրականացված ծրագրերը, նշել, որ այսօր արդեն նկատելի են ձեռքբերումները: Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմն ասել է, որ հետաքրքիր է լսել իրականացված ծրագրերի մասին, հասկանալ, որ դրանք երկարաժամկետ զարգացման գաղափարներ ունեն: «Շատ կարևոր է հենց բնակիչների մոտեցման փոփոխությունը, որպեսզի նրանք հասկանան, որ համայնքների խոշորացման արդյունքում հավելյալ արժեք են ստանալու: Տարածքային զարգացման համար նոր լիազորությունների փոխանցումը համայնքներին, կարծում եմ, հրաշալի գաղափար է, որպեսզի զարգացման պատասխանատվությունը նաև համայնքներին փոխանցվի և դա կարևոր է», -ասել է Գուդրուն Մոսլեր-Թյորնստրյոմնը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցեր: Կողմերը վստահություն են հայտնել համագործակցությունը շարունակելու հարցում, ինչը միտված է Հայաստանում վարչատարածքային բարեփոխումները լիարժեք իրականացնելուն և համայնքներն ուժեղացնելուն:
12:17
12:03
11:47
11:22
11:02
10:44
10:17
10:02
18:34
18:29
18:02
17:04
15:24
14:44
14:18
14:04
13:43
13:19
13:04
12:46
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47