Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումները կանոնակարգելու նպատակով 2017թ. հոկտեմբերին ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրվել է «Միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» նոր համաձայնագիր։
Ինչպես տեղեկացնում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն Այն նպատակ ունի կանոնակարգելու երկու երկրների միջև միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները և բեռնափոխադրումները։
Ըստ համաձայնագրի՝ ԱՊՀ անդամ երկրների միջև տրանսպորտային անվտանգությունն ապահովելու նպատակով, ինչպես կանոնավոր, այնպես էլ ոչ կանոնավոր ուղևորափոխադրողները պարտավոր են տեղեկատվական օպերատորների հետ կնքել համաձայնագիր, ըստ որի՝ մինչև երթը սկսելը պետք է տրամադրեն տրանսպորտային միջոցի անձնակազմի և ուղևորների անվանացուցակը: Հակառակ դեպքում հնարավորություն չեն ունենա հատել տվյալ երկրի սահմանը:
Պայմանագրի համաձայն՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն բացառապես երկու երկրների լիազոր մարմինների կողմից հաստատված փաստաթղթերով (չվացուցակի, երթուղու սխեմայի, փոխադրավարձի վերաբերյալ) թույլտվությունների բնօրինակների հիման վրա։
Երկու երկրների օրենսդրության համաձայն՝ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն միայն ավտոկայարաններից։ Լիազոր մարմինների կողմից թույլտվություններ կտրամադրվեն այն փոխադրողներին, որոնք ավտոկայարանների հետ կունենան սպասարկման պայմանագրեր։
Փաստաթղթով սահմանվում է նաև Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու կարգը։ Ըստ այդմ՝ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն միայն լիազոր մարմնի կողմից տրված թույլտվությունների հիման վրա։
ՌԴ և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր փոխադրումներ կատարելու թույլտվություն ստանալու համար փոխադրողները պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն։
Թույլտվություն տրամադրելու համար պարտադիր պայման է սահմանվում, որ տվյալ փոխադրումը լինի զբոսաշրջային կամ որևէ այլ նպատակով և չկրի կանոնավոր բնույթ։
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26