Մոլդովայի Հանրապետության առաջին տիկին Գալինա Դոդոնը Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է պրոֆեսոր Ռ.Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին տիկինները շրջեցին կենտրոնի բաժանմունքներում, շփվեցին հիվանդ երեխաների հետ: Փոքրիկներն իրենց ձեռքով պատրաստած աշխատանքները նվիրեցին առաջին տիկիններին, իսկ կենտրոնում բուժում ստացող տաղանդավոր Նարեն երգեց եւ նվագեց նրանց համար:
Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ զրույցում երեխաները կիսվեցին իրենց ցանկություններով: Նրանք արդեն նամակներ են գրել Ձմեռ պապին. մեկը մեծ մեքենա ու շոկոլադե ձվիկ է խնդրել, մեկը պայուսակ, իսկ մյուսը` կեղծամ:
Ռիտա Սարգսյանը Մոլդովայի առաջին տիկնոջը ներկայացրեց «Նվիրի կյանք» բարեգործական հիմնադրամի ստեղծման պատմությունը, ապա երկու երկրների առաջին տիկինները դիտեցին հիմնադրամին նվիրված «Արեւ ենք միասին» երգի տեսահոլովակը: «Ինձ շատ դուր եկավ կենտրոնի աշխատակազմը: Նրանք այնքան բարի են, եւ նրանցից լույս ու ջերմություն է ճառագում: Ես ցանկանում եմ երեխաներին առողջություն, իսկ բժշկական անձնակազմին միայն առողջ երեխաներ»,- նշեց Գալինա Դոդոնը:
Նա խոստովանեց, որ Մոլդովայում եւս նման հիվանդանոց կա, բայց այդքան գեղեցիկ եւ լավը չէ, ինչպես Հայաստանինը: «Մեծ հաճույքով այցելեցի ձեր կենտրոն: Հաջողություն եմ մաղթում ձեզ այդ բարդ աշխատանքում»,-տպավորությունների մատյանում նման գրառում կատարեց Գալինա Դոդոնը:
«Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը փետրվարի 15-ին հանդես կգա համերգով, որտեղ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում ստացող երեխաները կերգեն իրենց սիրելի երգիչների հետ:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44