Օրեր առաջ, Արմավիրի մարզի նախկին պատգամավոր, Ծառուկյան դաշինքի թեկնածու Հակոբ Հակոբյանը հարցազրույցներից մեկում ասել էր, որ եթե ՀՀԿ-ն հասկանա քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանի մատնանշած 15 մլրդ դլոլար ներդրման անհրաժեշտությունը, ապա դրանից կоգտվի և այդ 15 մլրդ-ը կարող է դառնալ կոալիցիոն գործընկերության հիմք: Այս հայտարարության վերաբերյալ Slaq.am-ը զրուցեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ , ով հատկանշեց հետևյալը. «Իմ համար առավել քան անհասկանալի են նման ժամանակավրեպ հայտարարությունները, քանի որ պարոն Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում առավել քան հստակ և երկրորդ կարծիք չենթադրող հայտարարությամբ է հանդես եկել , առ այն, որ 15 մլրդ դոլարի ներդրումները Հայաստանում կիրականացվեն արտասահմանյան իր գործընկերների կողմից միայն այն ժամանակ, երբ որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Ծառուկյան» դաշինքը կստանա ընտրողների վստահության մեծամասնությունը, այսինքն՝ 50+1: Եվ եթե մենք հնարավորություն ունենայինք միանձնյա իշխանություն ձևավորելու, կարծում եմ ավելի քան հստակ է հայտարարությունն արված եղել և որևէ այլ ենթադրության հիմք և տեղ չի թողել, իսկ նմանատիպ հայտարարությունները ժամանակավրեպ են, ինչպես արդեն ասացի: Առանց այն էլ պարոն Ծառուկյանի բազմաթիվ գործընկերներ տարիների ընթացքում , հիմնված վերջինիս նկատմամբ ունեցած անձնական վստահության վրա, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր ոլորտներում այսպես թե այնպես տարբեր ներդրումներ իրականացրել են. իսկ կոնկրեն այս 15 մլրդ դոլար ներդրման նախապայմանը առավել քան հստակ մատնանշվել է քաղաքական մեծամասնություն կազմելու դեպքում էր միայն հնարավոր: Խորհուրդ կտամ բոլոր «շահագրգիռ» կողմերին ձեռնպահ մնալ ենթադրություններից, մեկնաբանություններից և շահարկումներից. Գագիկ Ծառուկյանն ավելին քան վստահ այս հարցին արդեն իսկ անդրադարձել է» ,-ընդգծեց Իվետա Տոնոյանը:
Նյութը պատրաստեց Արմենուհի Ղազարյանը
Slaq.am
13:25
13:05
12:45
12:22
11:33
11:09
10:33
09:56
09:46
09:35
09:22
09:12
09:00
22:13
21:38
20:02
17:37
17:13
17:08
16:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16