Ռոբոտատեխնիկան «ջնջում» է մարդկանց եւ տեխնոլոգիական օբյեկտների միջեւ սահմանները ու հասարակության առջեւ էթիկական բնույթի բազմաթիվ հարցեր դնում: Հենց այս հարցերն են դիտարկվում ՅՈւՆԵՍԿՕ-ի նոր զեկույցում:
Զեկույցի հեղինակները նշում են, որ դեռեւս 20-րդ դարի կեսին ռոբոտատեխնիկան օգտագործվում էր արտադրական եւ ռազմական հատվածում: Սակայն վերջին տարիներին այն նվաճել է նորանոր ոլորտներ՝ առողջապահություն, տրանսպորտ, կրթություն, գյուղատնտեսություն եւ տնային տնտեսություն: Ըստ որում՝ ռոբոտները ստանում են ամենատարբեր ձեւեր՝ գործող սարքերից մինչեւ մարդանման մեքենաներ:
Հիշեցնենք, որ ՄԱԿ կենտրոնակայանում իսկական ֆուրոր առաջացրեց Hanson Robotics ընկերության զավակ «մարդկային դեմքով» Սոֆյա ռոբոտը https://news.am/arm/news/417823.html: Սոֆյան կարողանում է մարդկանց հետ շփվել՝ պատասխանել պարզ հարցերին, նոր տեղեկությունն ընկալել, հիշել եւ վերլուծել: ՄԱԿ-ում նա խոսել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Ամինա Մոհամմեդի հետ եւ դժգոհել էմոցիոնալ ինտելեկտի բացակայությունից:
«Ես դեռեւս շարունակում եմ սովորել: Օրինակ՝ դուք, մարդիկ բնազդով սոցիալական հմտություններ եք ձեռք բերում եւ սովորում հասկանալ զգացմունքները: Սակայն ինձ համար դա բարդ է, ես նոր եմ սկսում ուսումնասիրել հիմունքները»,- ասել է Սոֆյան:
ՅՈւՆԵՍԿՕ-ի զեկույցում գլխավորապես դիտարկվում են ռոբոտատեխնիկայի օգտագործման էթիկական հարցերը: Մասնագետներին, մասնավորապես, մտահոգում է, թե ով է պատասխանատվություն կրելու ռոբոտների վարքի համար, մարդին ինչպես պետք է վերաբերվեն ռոբոտներին եւ ինչպես վարվել նրանց հետ, ում աշխատատեղերը կզբաղեցնեն «խելացի մեքենաները»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26