Պաշտպանության նախարարությունը զինծառայությունից խուսափելուն վերաբերող օրինագծի վերաբերյալ կատարել է զիջումներ. ԱԺ-ում՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի քննարկման հետաձգումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես ասաց պաշտպանության փոխնախարար Արտակ Զաքարյանը՝ չհստակեցնելով, թե ինչ զիջումների մասին է խոսքը:
«Ես հիմա եկեք ոչինչ չասեմ, մյուս նիստում կքննարկվի, օրինագծի հեղինակները մեր պատգամավորներն են, մենք հարակից զեկուցողներ են, նիստ կլինի, ամեն ինչ պարզ կլինի», - ասաց նա:
Նշենք, որ այսօր Պաշտպանության և ազգային անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում պետք է քննարկվեր «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծը հեղինակել են մի խումբ պատգամավորներ՝ Գալուստ Սահակյանը, Կարինե Աճեմյանը, Վահե Էնֆիաջյանը, Աղվան Վարդանյանն ու Արտակ Զեյնալյանը: Նրանք առաջարկում են պարտադիր զինծառայություն չանցած, արտերկրում գտնվող, 27 տարեկանը լրացած երիտասարդներին այս անգամ էլ հնարավորություն տալ վճարում կատարել և ազատվել հետախուզումից:
Նշենք նաև, որ փոփոխությամբ առաջարկվում էր ամեն զորակոչի համար վճարել մի քանի անգամ ավելի բարձր գին՝ 500 հազար դրամ: Բացի դրանից` ՊՆ-ի առաջարկով նախատեսվում էր օրենքով ամրագրել, որ այլևս հնարավորություն չի տրվելու երկարացնել ժամկետ, այսինքն, սա վերջին հնարավորությունն է՝ բանակում ծառայությունից խուսափողների համար:
«Սկզբունքային չէր մեր դիրքորոշումը և երբեք սկզբունքային չի եղել: Դա մամուլն էր ներկայացնում, որ ՊՆ-ն սկզբունքային դիրքորոշում է հայտնել: Գտնում ենք, որ պետք է բարձրացնել գոյություն ունեցող չնչին վճարը, որը իրականում խոչընդոտ չէր հանդիսանում՝ բանակից խուսափումների համար»,- ասաց նա:
Արտակ Զաքարյանի խոսքով՝ իրենց նպատակը գումարը չէ: « Գումարը պետք է որոշակի խոչընդոտ հանդիսանա, որ մարդիկ չգնան հեշտությամբ խուսափումների: Ինչ վերաբերում է նրան, որ վերջին անգամ է հնարավորություն տրվում՝ մեր սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել: Այս օրենքը տարիների ընթացքում սահուն կերպով վերածվել է զինծառայությունից խուսափելու հանգամանքների մեկը, որովհետև պարբերաբար երկարացվել է ժամկետը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց կարծիքով՝ նմանատիպ օրենքները պետք է իրենց նպատակին ծառայեն և չունենան այլ սողանքներ, պատուհաններ, ոչ օրինական եղանակով ծառայությունից խուսափելու համար:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26