ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նոյեմբերի 11-ին ներկա է գտնվել «Մի կտոր կրակ» խորագրով միջբուհական ցուցահանդես-մրցույթի բացմանը, որը կայացել է Հայաստանի նկարիչների միությունում, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ցուցահանդես-մրցույթն իրականացվում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության, Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի համատեղ ջանքերով՝ Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առթիվ: Ներկայացված են տարբեր բուհերի երիտասարդ ստեղծագործողների աշխատանքներ՝ գեղանկար, գրաֆիկա, քանդակ, կերամիկա:
Շնորհավորելով երիտասարդ ստեղծագործողներին Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը կարևորել է ցուցահանդես-մրցույթի կազմակերպումը: Պարոն Բաբլոյանն ընդգծել է, որ այսօր երիտասարդները հնարավորություն ունեն գործնականում օգտագործել ու զարգացնել իրենց ստեղծագործ երևակայությունը, գիտելիքն ու կարողությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ արվեստում ու մշակույթում: Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ մեզ անհրաժեշտ են կրթված, նախաձեռնող ու պատասխանատու մարդիկ, ովքեր ստեղծագործ մտածողության տեր են, կարող են համարձակ որոշումներ կայացնել:
Արա Բաբլոյանն ընդգծել է, որ մեր երկրում երիտասարդությանը կարևոր ու առանձնահատուկ դեր է հատկացված, օրենսդիր ու գործադիր, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններում մեծ թվով երիտասարդներ են ներգրավված:
«Ձեր առջև բացված են լայն հնարավորություններ ու մեծ հեռանկարներ: Բայց դուք ինքներդ պետք է ընդառաջ գնաք այդ ամենին, ձեր ապագային, որը նաև մեր հայրենիքի ապագան է: Ձեր քաղաքացիական ու քաղաքական գիտակցությունից, ձեր մտահղացումներից, ձեռնարկներից է կախված հայրենիքի, բնակավայրի, օջախի ճակատագիրը: Յուրաքանչյուրիս ցանկությունը պետք է լինի, որ մեր երկիրը, մեր հայրենիքը, մեր համայնքը, մեր տունը դառնան ավելի ապահով, զարգացած, ավելի բարեկեցիկ»,-ասել է ՀՀ ԱԺ նախագահը:
ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, կարևորելով նման ցուցահանդեսների կազմակերպումը, նշել են, որ այն բացառիկ հնարավորություն է երիտասարդ ստեղծագործողներին իրենց աշխատանքները հանրությանը ներկայացնելու համար: Նրանց գնահատմամբ՝ ցանկացած արվեստագետի համար մեծ պատիվ է Նկարիչների միությունում ներկայացված լինելը:
Արա Բաբլոյանը շրջել է ցուցասրահում և ծանոթացել ներկայացված աշխատանքներին, շփվել երիտասարդ ստեղծագործողների հետ:
Ցուցահանդես-փառատոնը բաց կլինի ևս 6 օր, իսկ ավարտին մասնագիտական հանձնաժողովների կողմից կորոշվեն հաղթողները: 


17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55