Գրող, հրապարակախոս, «Մայրազոր» միության ղեկավար Ռուզան Ասատրյանը ահազանգել էր, որ ըստ տեղեկությունների` Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 դպրոցում հանձնարարել են երեխաներին ընտանեկան բռնության թեմայով շարադրություններ գրել:
Խնդրի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում խնդրեց կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արթուր Բաղդասարյանից: Նա հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանը, «Վորլդ Վիժն» կազմակերպությունը և Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող տասը դպրոցներ ունեն համագործակցության հուշագիր, որի շրջանակներում` նախատեսել են շարադրություններ, միջոցառումներ անցկացնել: Չնայած դրան նա ասաց, որ այդ թեմայով շարադրություն հանձնարարելու հարցը պետք է ճշտել քաղաքապետարանից, քանի որ նրանք հուշագրի կողմ են:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք կրթության նախարարությունը ամեն դեպքում նորմալ է գնահատում նման թեմայով շարադրություն գրել հանձնարարելը, նա ասաց, որ դա հանրակրթության վարչությունը պետք է պատասխանի:
Երևանի քաղաքապետարանի հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը հայտնեց, որ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից որևէ նման հրահանգ տրված չի եղել նման թեմայով շարադրություն գրելու հետ կապված:
«Ուսումնասիրվում է, որպեսզի պարզվի, թե արդյոք դա համապատասխանում է իրականությանը և եթե այո, ապա ով է այդ նախաձեռնությունը իրականացրել: Եթե նման բան տեղի է ունեցել կձեռնարկվեն համապատասխան քայլեր»,-ասաց նա:
Արթուր Գևորգյանը դժվարացավ ասել, թե «Վորլդ Վիժն» կազմակերպությունն ինչ միջոցառումներ է նախատեսել: «Այո, կա հուշագիր ստորագված, սակայն դա չի նշանակում, որ հուշագրի շրջանակներում ով ինչ ուզի, ինչպես ուզի պետք է իրականացնի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է թե ինչ դիրքորոշում ունի քաղաքապետարանը նման թեմայով շարադրություններ երեխաներին հանձնարարելու համար, նա ասաց, որ կդժվարանա քաղաքապետարանի անունից հայտարարություն անել, սակայն իր անձնական դիրքորոշումը խիստ բացասական է:
tert.am
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44