Հայաստանում այս տարվա ինն ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալի 11,9 տոկոսանոց աճի մեջ ամենամեծ մասնաբաժինն ունեցել է մշակող արդյունաբերությունը՝ աճելով 9.3 տոկոսով: 2017 թվականի հունվար-սեպտեմբերին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճն ավելի քան 6 անգամ մեծ է 2014-ի, 2.4 անգամ 2015-ի, 1.6 անգամ 2016-ի ինն ամիսներին գրանցված ցուցանիշներից։ Այս են վկայում ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։
Արդյունաբերության աճի մեջ մշակող արդյունաբերության չափաբաժինն ամենամեծն է՝ համեմատած նախորդ տարիների, ընդ որում, 2015 թվականին այն ունեցել է աճը զսպող դեր՝ գրանցելով բացասական ցուցանիշ (-2.5 տոկոս)։ Այս տարվա ինն ամիսներին հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղը գրանցել է 1.9 տոկոսանոց աճ, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը` 0.5 տոկոս, ջրամատակարարման, կոյուղու և թափոնների կառավարման ու վերամշակման ճյուղի նպաստող չափը 0.1 տոկոս է. այս ցուցանիշը վերջին չորս տարիների ընթացքում գրեթե չի փոխվել:
Էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտն աճը զսպող ցուցանիշ է արձանագրել 2014-ին` -0.5, մյուս տարիներին ապահովել է 0.9 (2015), 1.1 (2016) մասնաբաժին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճի մեջ: Ինչ վերաբերում է հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ճյուղին, ապա 2014-ին բացասական ցուցանիշ է գրանցել` -1.5 տոկոս, 2015-ին` կտրուկ աճ է ապահովել` 6.4 տոկոս, 2016-ին նվազել է` հասնելով 2.3 տոկոսի:
Մշակող արդյունաբերության 9.3 տոկոսանոց աճի մեջ դրա ենթաճյուղերի ունեցած ազդեցության ամենամեծ մասը խմիչքի արտադրությանն է բաժին հասնում 2.7 տոկոսային կետ, ծխախոտինը՝ 1.5, հիմնային մետաղները 1 տոկոսային կետ, էլեկտրական սարքավորումների արտադրությունը աճին նպաստել է 0.8 տոկոսային կետով, սննդի արդյունաբերության մասնաբաժինը 0.7 է, թղթի արտադրությունը՝0.3, հագուստը՝ 0.2, դեղագործական արտադրանքը` 0.1 տոկոսային կետ:
Մշակող արդյունաբերության աճը զսպող ենթաճյուղերն են` մեքենաների ու սարքավորումների արտադրությունը` -0.09 տոկոսային կետ, փայտանյութի արտադրությունը` բացի կահույքից` -0.04, և կաշվե իրերի արտադրությունը`-0.02 տոկոսային կետ:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42