ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ, նոյեմբերի 13-15-ը կլինի Ստոկհոլմում (Շվեդիայի Թագավորություն) եւ նոյեմբերի 15-17-ը՝ Հելսինկիում (Ֆինլանդիայի Հանրապետություն)` Շվեդիայի Թագավորության եւ Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանների ներկայացուցիչների հետ հանդիպումներ ունենալու համար: ՀՀ ԱԺ պատվիրակության կազմում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովիից հայտնում են, որ Շվեդիա կատարելիք այցի շրջանակում նոյեմբերի 14-ին նախատեսված է ՀՀ ԱԺ պատվիրակության հանդիպումը Շվեդիայի ԵՄ եւ առեւտրի հարցերով պետքարտուղար Օսքար Սթենսթրոմի հետ:
Նույն օրը ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես բանախոս, Յարլ Հյալմարսոնի հիմնադրամում կմասնակցի «Հայաստանի արտաքին քաղաքականություն. մարտահրավերներ եւ հորիզոններ» թեմայով սեմինարին:
Շվեդիայի Թագավորություն կատարելիք այցի շրջանակում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հանդիպում կունենա նաեւ Շվեդիայի Թագավորության խորհրդարանի խոսնակի երկրորդ տեղակալ պարոն Բյերն Սոդերի, ավելի ուշ նաեւ ԵՄ հարցերով խորհրդարանական հանձնաժողովի անդամների հետ:
Այցի շրջանակում նախատեսվում է նաեւ հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի հանդիպումը Յարլ Հյալմարսոնի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի եւ անդամների հետ: ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը այցի շրջանակում հանդիպումներ կունենան նաեւ ԵԺԿ-ի եւ ԱԼԴԵ-ի անդամ հանդիսացող Շվեդիայի կենտրոնամետ կուսակցությունների միջազգային քարտուղարների հետ:
Նոյեմբերի 16-ին Շվեդիայի Թագավորությունից ՀՀ ԱԺ պատվիրակությունը կժամանի Ֆինլանդիայի Հանրապետություն, որտեղ հանդիպում կունենա Ֆինլանդիայի արտաքին գործերի պետքարտուղար Պիտեր Ստենլունդի հետ: Նույն օրը նախատեսվում է նաեւ ՀՀ խորհրդարանական պատվիրակության հանդիպումը Ֆինլանդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ: Ֆինլանդիայի Հանրապետություն կատարելիք այցի շրջանակում Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը հանդիպումներ կունենան ԵԺԿ անդամ հանդիսացող «Ազգային կոալիցիա կուսակցություն» եւ ԱԼԴԵ-ի անդամ հանդիսացող «Կենտրոնական կուսակցություն» խորհրդարանական խմբերի ղեկավարների հետ:
Նոյեմբերի 17-ին Արմեն Աշոտյանը եւ Էդմոն Մարուքյանը՝ որպես բանախոսներ, Հելսինկիի համալսարանի Ալեքսանտերի քաղաքագիտական ինստիտուտում կմասնակցեն «Հայաստան եւ Հարավային Կովկաս. կամուրջ թե սահման» թեմայով սեմինարին:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44