ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ, նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին հանրապետության ողջ տարածքում ուսումնասիրություններ կկատարի պտուղ-բանջարեղենի շուկայում՝ իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը պարզելու և սպառողներին ամբողջական տեղեկատվություն տրամադրելու նպատակով: Միջոցառումների արդյունքները կամփոփվեն դեկտեմբերի վերջին: Հաշվի առնելով պտուղ-բանջարեղենի իրացման ծավալների աճը նախատոնական ամիսներին՝ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն էլ ավելի է ուժեղացնում դրանց նկատմամբ թե՛ պետական սահմանային, թե՛ իրացման շուկայում վերահսկողությունը:
Նոյեմբերի 13-ին Ծառայության բոլոր մարզային կենտրոնների և սահմանային հսկիչ կետերի ղեկավարներին ՍԱՊԾ պետի տեղակալ Եղիշե Մարգարյանը համապատասխան հանձնարարականեր է տվել այս մասին՝ մանրամասնելով գործողությունների շրջանակը և ներկայացնելով հարցաթերթիկը, որի միջոցով իրականացվող հարցումներով մասնագետները կկարողանան պարզել շուկայում իրացվող պտուղ-բանջարեղենի ծագումը, արտադրման-ներկրման հարաբերակցությունը, ինչպես նաև հետագծելիությունը: Ստացված արդյունքները և դրանց վերլուծությունը հիմք կհանդիսանան հաջորդ տարի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից նախատեսվող՝ իրացվող պտուղ-բանջարեղենի շուկայում լայնածավալ մոնիտորինգային ծրագրերն իրագործելիս առավել խոցելի ուղղությունները թիրախավորելու համար:
Այդ շրջանակներում կկատարվի ավելի քան 500 նմուշի փորձաքննություն՝ պտուղ-բանջարեղենի մեջ մնացորդային նյութերի և ԳՁՕ-երի նկատմամբ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01