2016 թ. մայիսի 29-ին ԼՂՀ զորամասերից մեկում հանկարծամահ եղած ժամկետային զինծառայող Սուրեն Մոսիյանի գործը Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում է: Վերջինիս իրավահաջորդի շահերը ներկայացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանը: Սուրեն Մոսիյանի մահվան մեջ մեղադրվում է Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբան Սեդա Թադևոսյանը:
Վերջինս մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով պաշտոնեական անփութության մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: 2015թ. մարտի 4-ին զորակոչիկ Սուրեն Մոսիյանի մոտ պարտադիր հետազոտության ժամանակ ԷՍԳ քննությամբ հայտնաբերվել է «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը:
Նշված ախտորոշումը վկայել է սիրտ-անոթային համակարգի ախտաբանական շեղումների մասին, որի հիման վրա զորակոչային հանձնաժողովի սրտաբանը պարտավոր էր ուղեգրել լրացուցիչ հետազոտությունների: Սակայն սրտաբան Սեդա Թադևոսյանը, անտեսելով դրա վերաբերյալ բժշկական փաստաթղթերը, համարելով, որ տրված եզրակացությունը բավարար է, Սուրեն Մոսիյանին ճանաչել է զինծառայությանը պիտանի, և 2015 թ. հուլիսի 25-ին վերջինս զորակոչվել է:
Այնինչ՝ հետագայում քրեական գործով նշանակված եզրակացություններով պարզվել է, որ եթե կատարվեին համապատասխան հետազոտություններ և ախտորոշումը հաստատվեր, Սուրեն Մոսիյանը պետք է զինծառայությանը ոչ պիտանի ճանաչվեր և ազատվեր զինվորական ծառայությունից: 2016 թ. մայիսի 29-ին մարտական ծառայություն իրականացնելիս Ս. Մոսիյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, և զինվորական հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:
Քրեական գործով նշանակված դատաբժշկական և ռազմաբժշկական համալիր փորձաքննությունների հիման վրա Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի սրտաբանին մեղադրանք է առաջադրվել:
Իրականացված փորձաքննությունների եզրակացության համաձայն՝ սրտաբան Սեդա Թադևոսյանը կարող էր կանխատեսել այդ հիվանդությունը չբուժելու արդյունքում հնարավոր բացասական ելքերի, այդ թվում՝ մահվան առաջացումը: Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում գործի քննության շրջանակում 2017 թ. նոյեմբերի 1-ին կայացած դատական նիստի ընթացքում հարցաքննվեցին գործով ներգրավված վկաներ, Արտաշատի տարածքային զորակոչային հանձնաժողովի թերապևտ Ալլա Ղազարյանը և սրտաբան Աշոտ Գևորգյանը:
Հարցաքննված վկաների ցուցմունքներից պարզ դարձավ, որ սրտի հիվանդություն չունեցող անձի մոտ սրտի զարկերի նորման պետք է լինի 60/90 կամ 60/100, չնայած դրան՝ բժիշկները դատարանում պնդում են, որ Ս. Մոսիյանի մոտ արձանագրված 110 զարկը ևս համարվում է նորմալ: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ հարցաքննված բժիշկների մոտ «սինուսային առիթմիա, հաճախասրտություն 110 զարկ րոպեում, աջ նախասրտի գերաճի նշաններ» ախտորոշումը նորմալ է:
Դրանում, նրանց պնդմամբ, ինչպես սիրտ-անոթային, այնպես էլ այլ հիվանդության կամ ախտահարման կասկած չկա: Հաջորդ դատական նիստին կշարունակվի վկաների հարցաքննությունը: Այն նշանակված է 2017 թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 14:00-ին:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26