Հայաստանում մեկնարկել է Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի թափոնների արտափորում, անվտանգ տարհանում, տարածքի մաքրում և կայունացում նախագիծը։ Այն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) աղտոտված տարածքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման միջոցառումների շրջանակներում» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի հանրային կապերի ծառայությունից տեղեկանում ենք, որ օրերս Նուբարաշենի համայնքապետարանում կայացել է Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) վերաբերյալ առաջին հանրային առաջին քննարկումը։
Քննարկման նպատակն էր համայնքի բնակիչներին, թաղապետարանի պատասխանատու բաժիններին՝ մասնավորապես բնապահպանական, ճարտարապետական և կոմունալ, ինչպես նաև խնդրով մտահոգ հանրությանը ներկայացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի մաքրման խնդրի լուծման նախագիծը:
Ըստ աղբյուրի, նիստի ընթացքում ծրագրի համակարգող Գայանե Ղարագեբակյանը, ընդգծելով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծման կարևորությունը բնապահպանական, առողջապահական և սոցիալական տեսանկյունից, նշել է. «Այս կարևոր բնապահպանական խնդրի լուծման շուրջ համախմբվել են տեղական ինքնակառավարման, հանրապետական և միջազգային մի շարք կառույցներ՝ նպատակ ունենալով պաշտպանել մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը՝ ժամկետանց պեստիցիդների պաշարների էկոլոգիապես անվտանգ ոչնչացման և կայուն օրգանական աղտոտիչներով աղտոտված տարածքների աղտազերծման միջոցով»:
Ծրագրի ձեռնարկող խմբի անդամ, «Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի» ՀԿ-ի ներկայացուցիչ Լիլիկ Սիմոնյանը քննարկման ընթացքում ընդգծել է, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրի լուծմամբ մտահոգված են և այս նախաձեռնությունը ողջունում են նաև հարակից համայնքների բնակիչները, ում հետ իրենք իրականացնում են պարբերական հանդիպումներ, քննարկումներ և տեղեկատվություն տրամադրում ծրագրի ընթացքի վերաբերյալ:
Ծրագրի տեխնիկական մասի ղեկավար Վարդան Ծերունյանը ներկայացրել է բաղադրիչի տեխնիկական մանրամասները և նախատեսվող քայլերը, որոնցով պլանավորվում է իրականացնել Նուբարաշենի ժամկետանց թունաքիմիկատների գերեզմանոցի տարածքում ժամանակավոր օժանդակ ենթակառուցվածքների ապահովում, թաղված թափոնի արտափորում, տեղում փաթեթավորում, պիտակավորում և անվտանգ տեղափոխում/տարհանում՝ ոչնչացման նպատակով։ Հաջորդաբար կիրականացվի տարածքի մաքրում՝ արտափորված աղտոտված հողի հետագա աղտազերծման և ցածր աղտոտվածության հողի ու շինաղբի ապահով կուտակման, և տեղում պարփակման միջոցով, ինչպես նաև տեղանքի կայունացում՝ դրենաժային համակարգի վերականգնում և համապատասխան ինժեներա-կառուցապատման միջոցառումների իրականացում:
Էրեբունի վարչական տարածքի ղեկավարության անունից նրա տեղակալ Էդգար Մկրտչյանը իրենց աջակցությունն ու պատրաստակամություն է հայտնել օգնել Երևանի և ողջ հանրապետության համար կարևոր այս բնապահպանական խնդրի լուծման ուղղությամբ:
Քննարկման ընթացքում հնչած հարցին, թե որտե՞ղ է նախատեսվում տեղակայել ոչնչացման նպատակով տարհանման ենթակա փաթեթավորված թափոնը, ծրագրի պատասխանատու Գայանե Ղարագեբակյանը պատասխանել է.
«Կախված է, թե ինչ որոշում կընդունվի տարհանման նպատակով ընտրվող գործարանի/երկրի վերաբերյալ, հնարավոր է թափոնը պահեստավորելու անհրաժեշտություն չլինի։ Այսպիսի լուծման դեպքում, ՄԱԿ-ի ստանդարտների համաձայն փաթեթավորված թափոնը անմիջապես կտեղափոխվի և կտարհանվի ոչնչացման երկիր/գործարան։ Այլ տարբերակով, փաթեթավորված թափոնի ժամանակավոր պահպանման համար տեղում կկառուցվի ժամանակավոր պահպանման պահեստ, կամ կդիտարկվի առկա պահեստի այլընտրանքային վայր: Այս հարցի որոշումը այժմ քննարկման փուլում է»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26