«Կենսաթոշակների տրամադրաման ժամանակ մարդկանց պարտադրում են գումար տալ, ատկատներ են այս դաշտում գործում: Արդյոք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը վերջին շրջանում նման դեպքեր բացահայտել է»,- այս մասին նոյեմբերի 14-ին ԱԺ-ում նախարար Արտեմ Ասատրյանին հարց ուղղեց ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Նախարարը պատգամավորի հարցին ի պատասխան նշեց, որ նրա նշած ռիսկերը նվազագույնի հասցնելու համար սոցաշխատանքի ոլորտում արվում է այնպես, որ աշխատակիցների և քաղաքացիների հնարավոր շփումները հասցվեն նվազագույնի, իսկ ընդհանրապես այդ շփումը բացառել հնարավոր չէ: «Իսկ այդ հարցի հասցեատերը իրավապահ մարմիններն են»,-ասաց Ասատրյանը:
Նախարարի պատասխանը չբավարարեց Փաշինյանին, վերջինս շարունակեց հարցապնդումը՝ հետաքրքվելով՝ նախարարությունն ի՞նչ քայլերի է դիմում նպաստների ոլորտում առկա սև շրջանառությունը կանխելու համար:
Արտեմ Ասատրյանը հաստատեց, որ նախարարությունը նման ահազանգեր ստացել է. «Ահազանգեր կան և մենք իրականացնում ենք պլանային ուսումնասիրություններ: Ձեր նշած դեպքերի հետ կապված պետք է ասեմ, որ այն ժամանակ, երբ քաղաքացիներն ահազանգում են և մինչև վերջ չեն փոխում իրենց տեսակետը, մենք հաղորդում ենք տալիս այդ մասի իրավապահներին, ցավոք լինում են նաև դեպքեր, երբ ահազանգած քաղաքացին մինչև վերջ չի պնդում, որ սոցաշխատողի հետ ինչ-որ հարաբերություններրի մեջ է եղել»,- ըստ էության չբացառելով, որ թոշակների և նպաստների տրամադրման գործընթացն ուղեկցվում է կոռուպցիոն գործարքներով:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44