Ախալցխայի Մեդիա Վերլուծական կենտրոնի տնօրեն՝ Էդուարդ Այվազյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Ախալցխայում ու կից համայնքներում թուրքական սրճարանները և ռեստորանները փակելու տեղացիների պահանջին, քանի որ դրանք իրականում հասարակաց տներ են, և այնտեղ տեղացիների մուտքը արգելված է:
Նա հայտնեց, որ ոստիկանությունը պարզել է, որ ռեստորաններից մեկում իրոք զբաղվում էին մարմնավաճառությամբ, որից հետո իրավապահները ձերբակալել են մի քանիսին, այդ թվում անձի, ով սենյակ էր տրամադրել մարմնավաճառության համար: Նա նաև նշեց, որ այս պահին բնակիչների կողմից բողոքի ակցիաները դադարել են:
Հարցին, թե կարող է սա հիմք հանդիսանա, որ նմանատիպ սրճարանները ուսումնասիրվեն, ինչ-որ սահմանափակումներ լինեն, Էդուարդ Այվազյանն ասաց.«Հիմնականում մարդկանց պահանջը այն է, որ դրանք առնվազն ավելի մեծ հեռավորության վրա գտնվեն քաղաքից, որովհետև անդուր երևույթ է, երբ քաղաքում քայլում են բազմաթիվ մարմնավաճառներ, և նրանց հետևից թուրքեր են գալիս-գնում»,-ասաց նա:
Վերլուծաբանը նշեց, որ բողոքի ցույցը, որը հետևեց մի քանի անձանց ձերբակալությանը, հույս է ներշնչում, որ ինչ-որ գործընթաց կսկսվի, որը հետագայում կբերի այդ հաստատությունների` քաղաքից ու շրջանից հեռացնելուն: «Չեմ կարծում, որ իշխանությունները տեղյակ չէին, ամեն դեպքում այս ամենը բացեիբաց ջրի երես դուրս եկավ և ես կարծում եմ, որ իշխանությունները այս դեպքից հետո ինչ-որ քայլեր կձեռնարկեն»,-ասաց նա:
Էդուարդ Այվազյանն ասաց, որ այդ ամենը, ցավոք, վերածվել է բիզնեսի, իսկ Վրաստանի օրենսդրությունը շատ հարմար է բիզնեսի համար, որի ծածկի տակ ռեստորաններում ծավալվում են նման հասարակաց տների գործունեությունները, որոնք իրականում անօրինական են: Ամեն դեպքում նա հավաստիացրեց, որ այս առումով հայերի հետ բախումներ չեն կարող լինել, քանի որ թուրքերը հիմնականում տուրիստի կարգավիճակով են գալիս Ախալցխա:
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16