Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն արձագանքել է քսան փաստաբանների կողմից հայցադիմում ներկայացնելուն։
Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Այսօր մամուլից տեղեկացա, որ մի խումբ փաստաբաններ հայց են ներկայացրել Գլաձոր համալսարանի դեմ և վիճարկում են իմ դիպլոմի վավերականությունը: Ցավում եմ, որ ատելությունը կարող է մի խումբ մարդկանց այնքան կուրացնել, որ նրանք պատրաստ են լինում կատարել ցանկացած բնույթի բացասական և անհեռատես քայլեր: Եվ ամենակարևորը, այս մարդիկ հաշվի չեն առնում ոչ մի սահման, ոչ՝ բարոյական և ոչ էլ՝ իրավական: Այս մարդիկ հավանաբար չեն գիտակցում, որ դրանով վարկաբեկում են մի բուհական հաստատության, որը բազմաթիվ շրջանավարտներ է տվել: Բուհական հաստատություն, որը 1991 թվականից ստեղծել է հնարավորություն բազմաթիվ երիտասարդների համար բարձրագույն կրթություն ստանալ և իրենց տեղը գտնել այս կյանքում ու մշտապես պայքարել է իր բարի անվան համար:
Տիգրան Աթանեսյանը և համահայցվոր այլոք քաջ գիտակցում են, որ իրենց՝ իմ դիպլոմի վիճարկման վերաբերյալ հայցադիմումն ակնհայտ անհիմն է, խիստ անձնավորված և ուղղորդված: Հայցն անհիմն է, քանի որ 1994թ, 1995թ., 1996թ., 1997թ., 1998թ. և 1999թ. իմ ուսման ընթացքում 2 տարի զուգահեռ ծառայել եմ հայոց բանակում, իսկ ուսումս շարունակել եմ անհատական պլանով՝ քննությունները և ստուգարքները հանձնելով՝ զորամասից ստացված կարճաժամկետ արձակուրդների հիման վրա (իրենք հանգիստ կարող են ՊՆ-ից և Գլաձոր համալսարանից դա ճշտել): 1999թ. ուսումնական տարվա ավարտին էլ հանձնել եմ որակավորման քննությունները և ստացել եմ դիպլոմս:
Հայցն ակնհայտ անհիմն է, քանի որ 1998թ. դիպլոմս ստանալու փաստը որևէ կերպ չէր կարող խախտել նրանց իրավունքները, իսկ քաղաքացիական դատավարությունում հայցվորն առնվազն պետք է ապացուցի «խախտված» իրավունքի առկայությունը (ակտիվ լեգիտիմացիա):
Տիգրան Աթանեսյանը և այլոք գիտակցում են, որ այս հայցադիմումը միայն աղմուկ է ապահովելու փաստաբանների պալատի շուրջ և հատկապես այն ժամանակ, երբ պետական որոշ մարմիններ փորձում են օրենքի միջոցով թուլացնել փաստաբանների անկախությունը, երբ փաստաբանների պալատը որոշ օրենսդրական նախաձեռնությունների դեմ կոնկրետ դիրքորոշում է ներկայացրել……:
Հայցվորներին «առաջնորդում է» Տիգրան Աթանեսյանը, որը դիմել է դատարան փաստաբանների պալատի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով: Գործողությունները վկայում են դրանց հեղինակների ծայրահեղ անհանդուրժող վերաբերմունքի մասին:
ԲԱՅՑ ՄԻԵՎՆՈՒՅՆ Է, ԻՆՉ ԷԼ ԱՆԵՔ, ԴՈՒՔ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԱՆԴԱՄ ԵՔ ԵՎ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏԸ ՁԵԶ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ Է: Թեմայի շուրջ այսքանը, իսկ այս նախաձեռնության ուղղորդողին և հովանավորներին (այդ թվում՝ մեդիահովանավորներին) կհասցնեմ անդրադառնալ…..:
Հ.Գ. Ի դեպ, բազմաթիվ փաստաբաններ, պաշտոնատար անձինք և պատգամավորներ 1991-1999թթ. ժամանակահատվածում նույն եղանակով համատեղել են բարձրագույն կրթությունը զինվորական ծառայության հետ»։
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44