Հայաստանում փետրվար ամսից 3632 անուն դեղ, որոնց թվում են նաև հակաբիոտիկները, բաց կթողնվեն միայն դեղատոմսերով։ «Արմենպրես»-ի հետ զրույցում Առողջապահության նախարարության հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության դեմ պայքարի ազգային պատասխանատու Քրիստինե Գյուրջյանն ասաց, որ դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգն արդեն իսկ հաստատվել է եւ ուժի մեջ կմտնի երեք ամիս անց: «Վերահսկողական մարմինն արդեն ձեւավորման փուլում է: Այն կիրականացնի պատշաճ վերահսկողություն, եւ ինքնաբուժումը կբացառվի»,-նշեց նա:
Գյուրջյանի խոսքով` նոյեմբերի 13-ից մեկնարկած հակաբիոտիկների պատշաճ կիրառման համաշխարհային շաբաթվա շրջանակում իրազեկման աշխատանքներ կիրականացվեն ոչ միայն հանրության, այլեւ բուժաշխատողների լայն շրջանում: «2015 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարում է հակաբիոտիկների պատշաճ օգտագործման իրազեկմանն ուղղված շաբաթ: Այն նպատակ ունի հանրությանը ներկայացնել հակաբիոտիկների հետ կապված չարաշահումների եւ ոչ նպատակային կիրառման պատճառած վնասները: «Դրանց ոչ նպատակային կիրառումը հանգեցնում է հակաբիոտիկական կայունության զարգացման: Հակաբիոտիկը պետք է պահել որպես ռեզերվ: Այն շատ կարեւոր եւ անհրաժեշտ դեր է կատարում նաեւ մի շարք վարակիչ հիվանդությունների պայքարի հարցում»,-ասաց մասնագետը՝ հավելելով, որ Շիրակի եւ Գեղարքունիքի մարզերում այս տարի կանցկացվեն համապատասխան միջոցառումներ` ուղղված դեղակայուն մանրէների վարակից խուսափելուն: «Միջոցառումներ են տարվում նաեւ անասնապահության ոլորտում հակաբիոտիկների ճիշտ եւ նպատակային օգտագործման ուղղությամբ, քանի որ դրանք անասնապահության մեջ կիրառվում են ոչ միայն բուժման, այլեւ աճը խթանելու համար»,-ասաց նա:
Քրիստինե Գյուրջյանը հորդորեց հակաբիոտիկ օգտագործել բացառապես բժշկի նշանակմամբ, ճիշտ ժամանակին, ճիշտ դեղաչափով եւ այնքան օր, որքան բժիշկն է նշանակել: «Չի կարելի կիսատ թողնել բուժումն ու առանց բժշկի հետ խորհրդատվության դադարեցնել հակաբիոտիկի կիրառումը: Չի կարելի նաեւ ինքնաբուժմամբ զբաղվել»,-ասաց Գյուրջյանը:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44