ՊԵԿ նախագահ նշանակվելու օրվանից Վարդան Հարությունյանը մի քանի խնդիրներ է դրել իր առջև և, ինչպես ցույց է տալիս ժամանակը, հաստատակամորեն փորձում է դրանք կյանքի կոչել:
ՊԵԿ նախագահը մի կողմից վերացնում է կոռուպցիոն ռիսկերը սեփական համակարգում, որի արդյունքում համակարգի աշխատակիցների մեծ մասի մոտ դժգոհություններ են առաջացել, քանզի մնացել են աշխատավարձի հույսին , իսկ շատերն էլ դուրս են գալիս աշխատանքից կամ հեռացվում : Մյուս կողմից՝ Վարդան Հարությունյանը սկզբունքային պայքար է իրականացնում ստվերի դեմ՝ փորձելով խոշոր բիզնեսի սև փողերը բերել օրինական դաշտ, որտեղ ևս մեծ հաջողությունների է հասել՝ հավաքագրելով նախատեսվածից ավելի մեծ գումարներ, բայց որ ամենակարևորն է. դա անելով` հավասարության սկզբունքով, առանց ընկերական կամ քաղաքական կողմնապահությունների (սա է պատճառը , որ ՊԵԿ նախագահից դժոգում են նաև իշխանության լագերի գործարարները՝ հիմնավորելով, որ իրենք իշխանական թիմի ներկայացուցիչներն են, իսկ Վարդանը դա հաշվի չի առնում և հավասար աչքով է նայում իրենց` ինչպես մյուսներին):
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների հիմնավորումները , թե իբր Առինջ մոլի առևտրականներին ստուգելով՝ ՊԵԿ-ը ուղղորդված աշխատում է Գագիկ Ծառուկյանի դեմ՝ լուծելով քաղաքական խնդիր, անհիմն է, քանզի մի կողմից՝ Վարդան Հարությունյանն արդեն իսկ ապացուցել է , որ իր գործունեության հիմքում քաղաքական մոտիվացիա չկա , իսկ մյուս կողմից՝ ՊԵԿ-ը, փաստացի, ստուգում է ոչ թե Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջ մոլը , այլ՝ պահանջում, որ այդ մոլում գործունեություն իրականացնող առևտրականները գործեն հարկային դաշտում:
Մեկ բան ևս հստակ է. որքան խիստ է եղել Վարդան Հարությունյանը ստվերում աշխատող ընկերությունների հանդեպ, նույնչափ հրապարակային խրախուսել և գովաբանել է օրինապահ հարկատուներին՝ փորձելով ոչ միայն ստուգումների կամ պատժիչ գործողությունների, այլ նաև բարեհոգեբանական մեթոդներով սևերին բերել սպիտակ դաշտ: Պետք է նաև արձանագրել , որ բացի Առինջ մոլում բիզնեսով զբաղվող փոքր ու միջին ձեռնարկատերերից, այդ խավի մյուս գործարարները հիմնականում գոհ են ՊԵԿ-ի գործունությունից՝ համարելով, որ այն ազատ է թողել փոքր ու միջին գործարարներին, և հարկերի հավաքագրման ստատիստիկան ևս դա փաստում է ( բյուջեի առյուծի բաժինը վճարում է խոշոր բիզնեսը):
Պետք է անդրադառնամ նաև մեկ շատ կարևոր անընդունելի դրվագի. որքան էլ Առինջ մոլի առևտրականները դժգոհ լինեն ՊԵԿ աշխատակիցների ստուգումներից ուղղակի անընդունելի է այն անհարգալից պահվածքը , որը առևտրականները դրսևորեցին հարկայինի աշխատակիցների նկատմամբ :
Մենք չենք կարող թույլ տալ, որ եթե գործարարները համաձայն չեն հարկայինի գործողությունների հետ , ապա նրանց կարող են հրմշտելով «լարել» իրենց տարածքից :
Դա նույնն է , որ ինչ-որ մեկը ոստիկանի աչքի առջև հաց գողանա , բայց հայտարարի, որ ինքը սոցիալական խնդիր է լուծում և իրեն չի կարելի ձերբակալել:
Մենք պետք է կառուցենք իրավական պետություն, այլ ոչ՝ без придель:
Ի դեպ, Առինջ մոլում առևտրով զբաղվողներից բոլորը չեն, որ սոցիալական խնդիր են լուծում, կան նաև շքեղ ավտոմեքենաներով երթևեկող գործարարներ...
Ի դեպ, երբ Նաիրա Զոհրաբյանը իր նուրբ և կանացի ձայնով բղավում է, որ պետք է Մոնումենտի դղյակներում գտնել չվճարված հարկերն ու կոռուպցիան՝ վատ բան չի առաջարկում , բայց այդ դեպքում պետք է ստուգել բոլորի դղյակների ծագումնաբանությունը... դրան պատրա՞ստ է տիկին Նաիրան ...
Եվ ամենավարջում, տիկնայք և պարոնայնք, պատգամավորեն ՊԵԿ-ը ձեր ընդունած օրենքները կյանքի կոչող պետական կառույց է, և եթե իսկապես ցանկանում եք աջակցել փոքր ու միջին գործարարներին՝ օրենք ընդունեք, օրենքով ազատեք նրանց հարկերից...
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55