Կանադայում ՀՀ դեսպան Լևոն Մարտիրոսյանը նոյեմբերի 12-ին ներկա գտնվեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի Տորոնտոյի մասնաճյուղի ամենամյա դրամահավաքին:
Միջոցառման գլխավոր բանախոսն էր Տորոնտոյի Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Փիթեր Ունջյանը: Ձեռնարկին ներկա էին հոգևոր հայրեր, հասարակական-քաղաքական գործիչներ, լրագրողներ, տորոնտոհայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Միջոցառման ընթացքում ունեցած իր ելույթում դեսպան Մարտիրոսյանը մեծապես կարևորեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծավալած գործունեությունը՝ առանձնահատուկ ընդգծելով Տորոնտոյի մասնաճյուղի աշխատանքները: «Միայն վերջին մի քանի տարիների ընթացքում մասնաճյուղը մի քանի միլիոն դոլար արժողությամբ ծրագրեր է իրականացրել Հայաստանում և Արցախում: Այս փաստը Տորոնտոյի մասնաճյուղի նվիրյալների ամենօրյա աշխատանքի խոսուն վկայությունն է: Ցանկանում եմ առիթն օգտագործել և այդ նվիրյալներից յուրաքանչյուրին անհատապես շնորհակալություն հայտնել այն աշխատանքի համար, որ նրանք իրականացնում են», – իր խոսքում մասնավորապես նշեց ՀՀ դեսպանը:
Միջոցառման ընթացքում ՀՀ դեսպանը Փիթեր Ունջյանին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից վերջինիս շնորհված «Կոմիտաս» մեդալը:
Երեկոյի ընթացքում հավաքված 530.000 ԱՄՆ դոլար գումարն ուղղվելու է Արցախում ոռոգման համակարգի վերակառուցմանը:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44