Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը հարցապնդում է ներկայացրել Երևանի «Զվարթոնց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայանների չվերթերի վերաբերյալ:
Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը պատասխանեց նրանց կողմից ներկայացված մի շարք հարցերին:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը փաստեց, որ մեր ավիաուղիների գները թանկ են 3 պատճառով. «Առաջինն օդի հարկն է, որը չունի Վրաստանը, մենք ունենք: Կարծում եմ՝ ժամանակն է այդ օդի գինը հանելու: Երկրորդը՝ ավիավառելիքի գներն են, պետք է ճանապարհներ ման գալ՝ ավելի էժան ավիավառելիք առնելու, որովհետև բաց երկնքի քաղաքականության պայմաններում՝ միանգամից 7 ռուսական ավիաընկերություններ մտան հայկական ավիաշուկա, և դուրս մնաց ոչ միայն՝ տեղական ավիափոխադրողը, այլև՝ եվրոպական շուկայի: Երրորդը՝ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գներն են, որոնք բարձր են: Այս ուղղություններով, կարծում եմ՝ պետք է աշխատանք տարվի, ու վստահ եմ, որ պետք է սեփական ավիափոխադրող ունենանք»:
Վ. Գաբրիելյանը նախ՝ ասաց, որ անգամ օդի հարկի պարագայում՝ Թբիլիսի-Մոսկվա թռիչքները շուրջ 20 դոլարով թանկ են, քան Երևան-Մոսկվա թռիչքները. «Սա նշանակում է, որ այստեղ օդի հարկը նշանակություն չունի: Իսկ Գյումրիում ընդհանրապես օդի հարկ չկա: Ինչ վերաբերում է վառելիքի գնին, մենք առնում ենք միջազգային շուկայում ու ոչ մեկ աղբյուրից՝ Իրանից, Բուլղարիայի, Ռումինիայից և այլ տեղերից: Վառելիքի գնային միակ տարբերությունը տրանսպորտային ծախսերն են, դրանք հնարավոր չէ չեղարկել, քանի որ այն պետք է Վրաստանով հասնի Հայաստան: Սպասարկման գների մեջ էլ կա բազմազանություն»:
«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Վրաստանն ունի ազգային փոխադրող, ու, ըստ նրա, դա պետականության ատրիբուտ է. «2013-ին Հայաստանը հայտարարեց բաց երկնքի քաղաքականություն, այս 4 տարիների ընթացքում մենք ի՞նչ ենք ստացել ավիացիայի շուկայում»:
Ի պատասխան՝ Վ. Գաբրիելյանն ասաց, որ իր տեղեկատվությամբ՝ Վրաստանն ազգային փոխադրող չունի, վրացական ընկերությունների առկայությունը չի նշանակում, որ կա ազգային փոխադրող. «Մեզ մոտ այս տարի տեղի է ունեցել գների իջեցում, թռիչքների քանակի անհամեմատ մեծացում, անցյալ տարվա ուղևորափոխադրումների քանակը հատել ենք ու ունենք 122 տոկոս աճ: Բաց երկնքի քաղաքականությունը բերել է ավելի մատչելի ու ավելի շատ թռիչքների»:
168.am
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15