«Carlson Rezidor» աշխարհում ամենամեծ և ամենաարագ զարգացող հյուրանոցային համալիրներից մեկն է, որն իր մասնաճյուղերն ունի աշխարհի 105 երկրում՝ գործող և կառուցվող ավելի քան 1350 հյուրանոցներով և 180 000 հյուրասենյակներով:
Այն իր մեջ ներառում է մի շարք հզոր համաշխարհային ապրանքանիշեր, ինչպիսիք են` Quorvus Collection, Radisson Blu, Radisson, Radisson Red, Park Plaza, Park Inn by Radisson և Country Inns & Suites By CarlsonSM:

«Carlson Rezidor» հյուրանոցային խումբն ունի 88 000 աշխատակից, իսկ գլխամասային գրասենյակները գտնվում են Մինեապոլիսում և Բրյուսելում:
Աշխարհում առաջին «Radisson Blu»-ն ստեղծվել է 1909 թվականին ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում: Այն անվանվել է ի պատիվ ֆրասիացի հետազոտող Պիեռ Իսպրիտ Ռեդիսոնի: 1962 թվականին Կուրտ Կարլսոնը գնել է հյուրանոցը և մինչ օրս այն պատկանում է «Carlson Rezidor» -ին:

Այս հյուրանոցային համալիրը գործում է աշխարհի ամենատարբեր երկրներում` Ռուսաստանում, ԱՊՀ-ում և Բալթյան երկրներում: Ողջ տարածաշրջանում ընկերությունը ներկայացված է շահագործվող և կառուցվող ավելի քան 70 հյուրնոցներով և 17000 սենյակներով: Այն համարվում է աշխարհի 10 առաջատար հյուրանոցային ընկերություններից մեկը:
«Carlson Rezidor»-ը Կովկասում հանդես է գալիս գործող «Radisson Blu» հյուրանոցներով` Թբիլիսիում և Բաթումիում, Վրաստանի տարածքում կառուցվող ևս 3 հյուրանոցներով, Բաքվում Park Inn by Radisson հյուրանոցով և Երևանում բացմանը նախապատրաստվող «Radisson Blu»-ի երևանյան տարբերակով:

Երևանյան «Radisson Blu»-ն տեղակայված է քաղաքի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Հաղթանակի զբոսայգու հարևանությամբ` նախկին «Golden Palace»-ի փոխարեն: Հյուրանոցն առաջարկում է 5 աստղին հատուկ բարձրակարգ ծառայություններ և սքանչելի տեսարան դեպի քաղաքը:

Հյուրանոցը այժմ բարեկարգման և ընդլայնման աշխատանքների մեջ է: Աշխատանքների ավարտից հետո հյուրանոցը կառաջարկի շուրջ 140 սենյակ՝ «Radisson Blu»- ին վայել հատուկ և բարձրակարգ ծառայություններով, ինչպիսիք են` գերարագ և անվճար ինտերնետը, շուրջօրյա ռեստորանը՝ բացօթյա մեծ տեռասսայով, տանիքի բացօթյա գրիլ-ռեստորանը՝ քաղաքի և Արարատ լեռան համայնապատկերով, լոբբի-բարը, 500 քմ հանդիպումների տարածքը, ավելի քան 1000 քմ բարձրակարգ ֆիթնես և սպա գոտին՝ նախագծված և կահավորված միջազգային չափանիշներին համապատասխան, ինչպես նաև ավտոկայանատեղին:
Նման հյուրանոցային ցանցերի ավելացումը Հայաստանի զբոսաշրջային ոլորտի համար կարևորագույն իրադարձություններից է, քանի որ այն ևս մեկ անգամ ընդգծում է Հայաստանի տեղն ու դերը համաշխարհային զբոսաշրջային շուկայում:

Այժմ հյուրանոցը գործում է, սակայն պաշտոնական բացումը տեղի կունենա առաջիկայում:
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44