Կարեն Կարապետյանի, այնուհետև Վարդան Հարությունյանի ղեկավարությամբ «ՀայՌուսգազարդ»-ը դարձավ Հայաստանի ամենակայացած և պրոֆեսիոնալ մենեջմենթ ունեցող կառույցներից մեկը , որը նաև Հայաստանի խոշորագույն հարկատուներից է: Վերոնշյալ երկու գործիչների աշխատանքի արդյունքում Հայաստանն այսօր աշխարհի ամենագազաֆիկացված երկրներից մեկն է, ավելի գազաֆիկացված, քան օրինակ՝ Ռուսաստանը, և սա իրականում նվիրական և ծավալուն աշխատանքի արդյունք է :
Ազգային ժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը երեկ խոսելով գազի կորուստների և կալորիականության մասին՝ նրբորեն ակնարկեց, որ ինչ-որ մարդիկ (փաստացի նկատի ունենալով Կարեն Կարապետյանին և Վարդան Հարությունյանին) գազի կորուստների և կալորիկանության հաշվին հարստացել են և առաջարկեց քննիչ հանձնաժողով ձևավորել՝ ուսումնասիրելու արդեն Գազպրոմ Արմենիայում տեղի ունեցող գործընթացները :
Սա շատ լավ նախաձեռնություն է, և իսկապես ժամանակն է , որ մանրամասնորեն և օբյեկտիվ ուսումնասիրվեն , թե մեր նախկին և ներկա պաշտոնյաներից ով ինչպես է հարստացել և հատկապես նրանք , ովքեր աշխատել են կամ աշխատում են պետական համակարգում : Սա բխում է նաև հարուստ պաշտոնյաների շահերից , քանզի եթե ապացուցվի, որ իրենք ազնիվ են հարստացել (շատ չէ, բայց այդպիսիք էլ կլինեն) ապա հնարավորություն կստանան իրենց հարստությունը պատվով ժառանգել իրենց զավակներին:
Ի դեպ, ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի մանկության ընկերներն ու նրան վաղուց ճանաչողները պատմում են , որ հարուստ է եղել դեռ Վարդանի պապը և Հարությունյանները պապական հարուստներ են...
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55