ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մեկնել է Մոսկվա` մասնակցելու Առողջապահության համաշխարհային կազմակերպության Տուբերկուլոզի վերացումը կայուն զարգացման դարաշրջանում խորագրով նախարարական առաջին գլոբալ համաժողովին։
Համաժողովի նպատակն է արագացնել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների, ինչպես նաև մինչև 2030 թվականը տուբերկուլոզի գլոբալ համաճարակը կանխելու նպատակով ԱՀԿ` տուբերկուլոզի դեմ պայքարի ռազմավարության ներդրման գործընթացները:
Նախարարական այս համաժողովին կմասնակցեն ԱՀԿ անդամ-երկրների առողջապահության, ինչպես նաև ֆինանսների, սոցիալական ապահովության, արդարադատության նախարարներ, պատվիրակություններ, ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ։
Նշենք, որ իրականացվող ազգային ծրագրի արդյունքում Հայաստանում 2016 թվականին արձանագրվել է տուբերկուլոզի համաճարակաբանական հիմնական ցուցանիշների բարելավում։ 100 հազար բնակչի հաշվով հիվանդացությունը կազմել է 27.4` 2012 թվականի 37.1-ի փոխարեն, իսկ մահացության ցուցանիշը հասցվել է 2.0-ի (2006-ին այն կազմել է 5.1)։
2012-2016 թվականների ընթացքում արձանագրվել է նաև տուբերկուլոզի առավել վտանգ ներկայացնող դեղակայուն ձևերի հիվանդացության անկում. 2012 թվականին գրանցված 3.3 ցուցանիշը 2016-ին կազմել է 2.0:
17:08
16:55
15:22
15:15
14:04
10:33
10:06
17:19
15:39
12:33
11:02
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03