Արդարադատության նախարարությունը նախատեսում է կարգավորել պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողության, անգործության կամ ընդունած ակտի վերադասության կարգով բողոքարկման ընթացակարգը: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Գևորգյանը նշել է, որ նախագծի մշակումը պայմանավորված է նրանով, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 7-րդ հոդվածը, կարգավորելով պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց գործողությունների բողոքարկման հարցը, չի հստակեցնում, թե բողոքները որ դատարանին պետք է ընդդատյա լինեն:
«Միաժամանակ, օրենսդրությամբ չի ապահովվում որոշակիությունը և դատապարտյալի համար իր իրավունքների պաշտպանության կանխատեսելիությունը:
ՀՀ օրենսդրության վերլուծությունը վկայում է, որ պատիժները կատարող մարմինների և այլն մարմինների բողոքարկման ընթացակարգի հետ կապված հարցերի համապարփակ իրավական կարգավորումը բացակայում է, ինչն իր հերթին խնդիրներ է առաջացնում վերոհիշյալ որոշումների բողոքարկման ընթացակարգում»,- նշել է Գևորգյանը:
Նախագիծը նաև համապարփակ կարգավորում է բողոքարկման ժամկետները, բողոքի քննարկման կարգը և արդյունքները:
Անդրադառնալով դատապարտյալի կողմից պատիժները կատարողի դեմ բողոքարկման իրավունքի կարգավորմանը` Գևորգյանը նշել է, որ նախագծի համաձայն` դատապարտյալը պատիժները կատարող մարմինների և հիմնարկների պաշտոնատար անձանց դեմ բողոքը կարող է ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետին, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետին կամ ՀՀ արդարադատության նախարարին:
«Եթե բողոքը միաժամանակ ներկայացվում է ակտն ընդունած մարմնին և (կամ) այդ մարմնի վերադաս մարմնին, ապա բողոքը ենթակա է քննարկման վերադաս մարմնի կողմից: Ակտն ընդունած մարմնի կողմից բողոքի քննարկման արդյունքում ընդունած ակտը կարող է բողոքարկվել վերադաս մարմին»,- ասել է Գևորգյանը:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44