Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Սանգվանը:
Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ պաշտոնավարման ընթացքում նա առավելագույն ջանք կներդնի երկու պետությունների և ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու փոխգործակցության զարգացման համար:
Նշելով, որ հաջորդ տարի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների նորագույն պատմության մեջ հոբելյանական տարի է՝ նշվելու է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է ընդգծել, որ անցած տարիների ընթացքում հայ-հնդկական հարաբերությունները զարգացել են փոխվստահության և փոխըմբռնման պայմաններում, որը դրսևորվել է նաև տարածաշրջանային ու միջազգային խնդիրների նկատմամբ գրեթե նույնանման մոտեցումներով:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլն, առկա է մեծ ներուժ: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի անմիջական մասնակցությամբ ու ակտիվ ջանքերով առաջիկա տարիներին Հայաստանը և Հնդկաստանը ձեռնամուխ կլինեն այդ ուժի բացահայտմանն ու լիարժեք իրացմանը:
ՀՀ Նախագահը և Հնդկաստանի դեսպանը հեռանկարային են համարել փոխշահավետ մի շարք ոլորտներում՝ գյուղատնտեսություն, առողջապահություն, ենթակառուցվածքների զարգացում, կրթություն, մշակույթ, համագործակցության խորացումը և կարևորել երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը:
Դեսպան Յոգեշվար Սանգվանը վստահեցրել է, որ Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ամբողջ ընթացքում կանի ամեն հնարավորը՝ նպաստելու հայ-հնդկական հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33