Խոյ. Օրը կլինի հոգսաշատ: Աշխատանքային գրաֆիկը բավականին խիտ է: Հարմար ժամանակ է ուսման համար: Կարող եք կարգավորել փաստաթղթերի ձեւակերպման հետ կապված հարցերը: Ուշադրություն դարձրեք առողջությանը:
Ցուլ. Հարմար ժամանակ է մի փոքր հանգստանալու համար: Խորհուրդ չի տրվում նոր գործ սկսել: Ավելի լավ է ավարտին հասցրեք արդեն ձեռնարկած գործերը: Երեկոն հարմար է ընկերական միջավայրում հաճելի ժամանց կազմակերպելու համար:
Երկվորյակ. Այսօր անհրաժեշտ է ավելի պատասխանատու վերաբերվել սեփական պարտականությունների կատարմանը: Պետք է գործնական ակտիվություն ցուցաբերել: Եթե բարդ իրավիճակների բախվեք, աշխատեք ինքնուրույն ելք գտնել: Այս շրջանը հարմար է հին կապերի թարմացման համար:
Խեցգետին. Եթե ցանկանում եք փոխել աշխատանքը, ապա բարենպաստ ժամանակներ են հիմա դա անելու համար: Ամեն դեպքում մասնագիտական ոլորտում ձեզ սպասում են տարբեր առաջարկներ, որոնք մանրակրկտորեն ուսումնասիրեք, մինչ որոշում կայացնելը: Սխալվելուց մի վախեցեք, սխալն էլ մարդու համար է: Վստահեք ներքին ձայնին, այն ձեզ հուսախաբ չի անի:
Առյուծ. Եղեք ավելի եռանդուն, հաղորդակցվող եւ բարեկամաբար տրամադրված: Եթե նույնիսկ ձեր հասցեին լսեք քննադատություն, մի վիրավորվեք: Մտածեք ասվածի մասին, մինչ հակադարձելը:
Կույս. Օրը հնարավոր է լինի լարված շրջապատի մեղքով: Նախքան զայրույթի պոռթկումը, փորձեք մտածել, թե որքան կարեւոր են ձեզ համար այն հարաբերությունները, որոնք կարող են փչանալ պոռթկալու դեպքում: Հարմար ժամանակ չէ հարաբերություններ խզելու համար:
Կշեռք.Մասնագիտական գործերում աշխատեք ավելորդ նախաձեռնողականություն հանդես չբերել: Դուք կարող եք առերեսվել չհասկացվածությանը: Օգնության առաջարկները մի մերժեք, դրանք այսօր ձեզ խիստ անհրաժեշտ են:
Կարիճ. Աշխատանքային առաջխաղացման պլան մշակեք կամ պարզապես անելիք գործերի ցանկ կազմեք ձեր համար: Զուսպ եղեք ծախսերի հարցում: Խուսափեք ոչ անհրաժեշտ գնումներից եւ խնայեք ունեցած գումարը:
Աղեղնավոր. Եթե այսօր բարոյական օգնության կարիք զգաք կամ ուզենաք կիսվել ընկերների հետ, անվարան արեք դա: Հատկապես արժեքավոր կլինեն հին ընկերների խորհուրդները: Նրանք կօգնեն ձեզ գտնել ունեցած խնդիրների արագ եւ արդյունավետ լուծումներ:
Այծեղջյուր. Մասնագիտական գործերը այնքան բարդ չեն լինի, որքան ձեզ կթվան առաջին հայացքից: Օրը բարենպաստ է հատկապես ռոմանտիկ հարաբերությունների եւ ընկերական շփումների համար: Հնարավոր են նոր ծանոթություններ:
Ջրհոս. Եռանդուն կերպով աշխատեք եւ լավ արդյունքները իրենց սպասեցնել չեն տա: Աշխատեք ականջալուր լինել փորձառու մարդկանց խորհուրդներին: Այդպիսով զգալի հաջողությունների կհասնեք:
Ձկներ. Կարող եք նոր գործեր սկսել, բանակցություններ վարել, ստորագրել կարեւոր փաստաթղթեր: Կոնկրետ նպատակ եթե ունեք, ապա անվարան գնացեք դեպի այն: Չարակամների խարդավանքները իհարկե կազդեն ձեր առաջընթացի վրա, սակայն էականորեն չեն խոչընդոտի:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26