Այսօր կառավարության հերթական նիստին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենսդրական նախաձեռնությունների փաթեթը:
«Օրենքի ընդունման նպատակը երկուսն է՝ մեկը կանխարգելել, երկրորդը՝ պաշտպանել: Հիմա քննարկումների փուլում արդեն երրորդ նպատակը ավելացավ՝ համերաշխության վերականգնման նպատակը»,-ասաց նա:
Նախարարը ներկայացրեց, որ ընդհանուր առմամբ փաթեթով նախատեսում են բռնությունից տուժած անձանց պաշտպանության 3 հիմնական միջոցներ՝ նախազգուշացում, անհետաձգելի միջամտություն և պաշտպանական որոշում:
Նա ասաց, որ նախատեսվում են մի շարք սահմանափակումներ բռնության գործած անձի նկատմամբ ՝ պաշտպանել որոշակի հեռավորություն տուժողից, չմտնել կոնտակտի մեջ, չկրել, չպահել զենք, անցնել բուժման կուրս՝ օրինակ ալկոհոլամոլությունից: Նա նշեց, որ պաշտպանական մեխանիզմները ևս սահմանափակումներ են ենթադրում, և խախտումների համար նախատեսված են քրեական և վարչական պատասխանատվության միջոցներ:
«Անհետաձգելի միջամտության պարագայում տուժողի կամքը պարտադիր չէ, քանի որ շատ հաճախ տուժողները բողոքելու դեպքում կրկնակի ենթարկվում են բռնության»,-ասաց նա և նշեց, որ պաշտպանական որոշումն էլ միայն տուժողի կամքից է կախված:
Նախարարը նշեց, որ նախատեսվում է երկու այլ ինստիտուտի ստեղծում՝ սոցիալական աջակցության կենտրոնները տրանսֆորմացիայի պետք է ենթարկվեն, և երկրորդը՝ ապաստարաններն են:
«Թյուր կարծիք կա, և կա նման հակընդդեմ շարժում, որով փորձում են օրենքում գոյություն չունեցող կարգավորումները ներկայացնել որպես օրենքի կարևորագույն թերություն: Պետք է մեկ անգամ հայտարարեմ, որ փաթեթը չի նախատեսում ծնողական իրավունքներից զրկման, կամ սահմանափակման որևէ նոր հիմք, որը կարող է խարխլել ընտանեկան արժեքները»,-ասաց նա և նշեց, որ բազմիցս քննարկել են նախագիծը, և մի շարք լուրջ կարևոր փոփոխություններ են ամրագրվել։
Նա վստահեցրեց, որ առանց ծնողի երեխային հնարավոր չէ վերցնել ընտանիքից և տեղափոխել ապաստարան:
«Դա կոշտ ամրագրել ենք, որ դադարեցնենք այն անհիմն քննադատությունը, որը հաճախ հնչում է այս օրենքի հասցեին»,-ասաց նա:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44