ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի Մոսկվա այցելությանը, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի սպասվող տարածաշրջանային այցին և նշեց, որ այդ այցերը վաղուց պլանավորած էին:
«Ինչ վերաբերում է ՌԴ-ում անցկացվող ՀՀ մշակութային օրերին. դա ծրագիր է, որը վաղուց նախապատրաստվում էր, նույնը վերաբերում է Լավրովի այցին, որը կապված է դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի հետ: Մյուս կողմից ակնհայտ է, որ որոշակի ակտիվություն կա համանախագահների կողմից՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ»,-ասաց նա և նշեց, որ նմանատիպ հանդիպումների ժամանակ արտգործնախարարը միշտ էլ ազատ է քննարկել ցանկացած հարց։
«Ընդհանուր առմամբ գործընթացի վեկտորը տրվել է Վիեննայում, և առ այսօր դեռ չի փոխվել»,-ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա նշեց, որ նաև համանախագահների ակնկալիքն այն է, որ որպեսզի ԼՂ հարցի կարգավորման գործընթացում առաջընթաց լինի, պետք է կողմերի միջև վստահություն լինի, ինչն էլ իր հերթին ենթադրում է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների իրականացում:
«Արդեն քանի տարի է՝ ոչ միայն չկա առաջընթաց բանակցային գործընթացում, իրավիճակը նաև որոշակի առումով պայթունավտանգ է, ինչի ապացույցն են նախորդ տարվա ապրիլյան դեպքերը»,-ասաց նա և նշեց, որ համանախագահների համար անընդունելի է, որ ռազմական գործողությունները վերսկսվեն:
Ինչ վերաբերում է հարցին, թե Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի կողմից ինչ-որ առաջարկություններ եղե՞լ են, նա ասաց, որ ՌԴ արտաքին գործերի նախարարը չի գործում առանձին, նա գործում է եռանախագահների ձևաչափում:
«Ինձ համար տարօրինակ է, որ անընդհատ փորձում են առանձնացնել, առավել ևս, որ Լավրովը մի քանի անգամ հրապարակային հերքել է»,-ասաց նա:
Անդրադառնալով Ադրբեջան-Հայաստան հնարավոր երկկողմ հանդիպումներին՝ նա ասաց. «Չի բացառվում, որ կարող է միջնորդները առաջարկեն արտգործնախարարների հանդիպումը, երբ դա կլինի, կհայտարարենք»:
09:28
09:03
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44