ՀՀ կառավարությունը նոր որոշմամբ առաջարկում է դյուրացնել Հնդկաստանի քաղաքացիների ՀՀ մուտքի արտոնագիր ստանալու ռեժիմը: Ինչպես գործադիրի այսօրվա նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, Հնդկաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստանի Հանրապետություն այցելելիս մուտքի արտոնագիր ստանալ սահմանային անցակետերում, էլեկտրոնային վիզա համակարգով կամ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
Ներկայումս, ըստ փոխնախարարի, Հնդկաստանի քաղաքացիները կարող են Հայաստան այցելել միայն հրավերի դեպքում կամ Հայաստանի դեսպանատանը դիմելուց: «Այս որոշումն ընդունելուց հետո հրավերի անհրաժեշտություն չի լինի և Հնդկաստանի քաղաքացիները կարող են մուտքի արտոնագիր ստանալ սահմանակետերում, էլեկտրոնային կարգով, դեսպանատանը դիմելով: Սա կնպաստի Հնդկաստանից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի մեծացմանը, առևտրաշրջանառության ծավալների ընդլայնմանն ու ներդրումների խթանմանը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Նա նաև նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում Հնդկաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն աճել է 68%-ով, իսկ որոշման ընդունումից հետո այդ թիվը կաճի:
Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք Չինաստանի հետ նման ռեժիմ ունենք, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դեռ ոչ»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26