Հայաստանի ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հանրային հատվածում աշխատատեղերի վերանայման անհրաժեշտություն է տեսնում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ ներկայում Հայաստանում հանրային հատվածում 426 հազար մարդ է աշխատում, ովքեր սնվում են պետական բյուջեից՝ նկատելով, որ հարց է առաջանում՝ արդյոք ադեկվա՞տ է բյուջեի հաշվին այդքան աշխատողներ պահել:
«Երբ մենք գնում ենք օպտիմալացման, սկսում են մեզ քննադատել: Իմ պարզ պատասխանը հետևյալն է: Ես բերում եմ ֆինանսների նախարարության օրինակը: Մենք ֆինանսների նախարարությունում վերանայել ենք ոչ թե մարդկանց, այլ աշխատատեղը, թե այդ աշխատատեղն ինչ հավելյալ արդյունք է ապահովում հանրության համար և ադեկվա՞տ է, որ այդ աշխատատեղը սնվի մեր հարկատուների հաշվին: Արդյունքը եղել է այն, որ մենք հասկացել ենք, որ ադեկվատ չէ, քանի որ այդ աշխատատեղը տնտեսության համար հավելյալ արժեք չի ապահովել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նա:
Նա հավելեց, որ ֆինանսների նախարարության ներքո զուտ սոցիալական խնդիր լուծելու համար աշխատատեղ պահելը կարող է խիստ վտանգավոր լինել: Նախարարի գնահատմամբ՝ վտանգավոր է այն երկրների ապագան, որոնք բյուջեի հաշվին պահում են ոչ արդյունավետ աշխատատեղեր: «Այո, մենք գնալու ենք վերանայումների ճանապարհով: Իսկ թե ինչ ենք անելու, որպեսզի այդ վերանայումների արդյունքում աշխատանքից ազատված անձինք աշխատանք գտնել, մենք կապիտալ ծախսեր ենք անելու, գործիքակազմ ենք տալու, որպեսզի մասնավորը ներդրումների անի: Այսօր իրականում ունենք դրական տենդենց: Զբաղվածությունը Ազգային վիճակագրության ծառայության տվյալներով այս տարվա երկրորդ եռամսյակում շուրջ 40 հազարով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ»,- եզրափակեց Արամյանը:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26