Հավանության է արժանացել «Միջհամայնքային միավորումների մասին», «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Նախագծի ընդունմամբ կապահովվի միջհամայնքային միավորումների կազմավորման և գործունեության իրավական դաշտը: Օրինագիծը սահմանում է միջհամայնքային միավորման հասկացությունը, մարմինները, լիազորությունները և դրանց իրավական, տնտեսական, ֆինանսական հիմքերն ու երաշխիքները: Նախագծով առաջարկվում է միջհամայնքային միավորման ստեղծման երկու եղանակ՝ կամավոր հիմունքներով և օրենքով: Կամավոր հիմունքներով միավորումը ստեղծվում է համայնքների ավագանիների կողմից, իսկ օրենքովը՝ ՀՀ կառավարության համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ: Կարգավորվում են նաև միավորումը համալրելու և միավորումից դուրս գալու հետ կապված իրավահարաբերությունները: Նախատեսվում են նաև միավորումների գործունեության դադարեցման, լուծարման դեպքերը և դրանց ընթացակարգերը: Նախագծով սահմանվել են համապատասխան մեխանիզմներ՝ միավորումից դուրս գալու կամ լուծարվելու դեպքերում անդամ համայնքների միջև սեփականության բաշխման մասով:
Հավանության է արժանացել նաև 2017 թ. հոկտեմբերի 24-ին Երևանում ստորագրված «ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև՝ ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը:
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ ջրային օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նախագծերով առաջարկվում է համապատասխան օրենքներում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն վերաբերող հոդվածներում ներառել այն իրավասությունները, որոնք հնարավորություն կընձեռեն ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Նախագծերի ընդունումը թույլ կտա ապահովել ՀՀ սահմանադրության փոփոխությունների պահանջները:
Կառավարությունն առաջարկություններ է ներկայացրել «Հաշվեքննիչ պալատի մասին» ՀՀ օրենքի նախագծի և կից ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի, «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26