«Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծերի՝ առաջին ընթեցմամբ քննարկմանը ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանը հիմնական զեկուցող, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե անցած տարիների փորձը ի՞նչ է ցույց տալիս, արտաբյուջետային միջոցների խնայողություններն ի՞նչ ծավալ են կազմում:
«Խնայողությունների ծավալը վերջին տարում կազմել է ընդհանուր ֆոնդի 20-30 տոկոսը, որը կազմում է շուրջ 1,5 մլրդ դրամ»,-պատասխանեց Միրումյանը:
Հարակից զեկուցող Խոսրով Հարությունյանը նշեց, որ հարցը հանձնաժողովում միաձայն հաստատվել է, որպեսզի հարկային և մաքսային ծառայությունների արտաբյուջետային չօգտագործված միջոցները հնարավորություն ունենան ներգրավել կառավարության պահուստային ֆոնդում:
«Օգտակար հարց է, և այստեղ մոտեցումն է կարևոր, քան գումարները»,-ասաց նա:
Հարակից զեկուցողին հարց ուղղեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը, ով նշեց, թե իրենք տարիներ շարունակ դեմ են եղել արտաբյուջետային ֆոնդին:
Նա նշեց, թե չգիտեն, թե ինչպես է ընդհանրապես ձևավորվում այդ արտաբյուջետային ֆոնդը, և հիմա էլ ասում են, թե տնտեսում է լինում:
«Իսկ տնտեսում լինելուց հետո ապակողմնորոշելու համար ասում եք՝ լավություն ենք անում՝արտաբյուջե ենք ուղարկում: Հետո բյուջեն մի հասկացություն է, որ ցանկացած տեղամասի զարգացման համար փող հատկացնենք, հիմա սրանով ի՞նչ եք թաքցնում, թե սա մեր փողն է»,-ասաց նա:
Խոսրով Հարությունյանը նշեց, թե դեմ է եղել արտաբյուջետային ֆոնդերին, բայց արդեն օրենսդրությունն ընդունված է, և չեն քննարկում՝ արտաբյուջետային ֆոնդ ունենք, թե ոչ և այս օրենքի ընդունում չընդունումից չի վերանալու:
«Հիմա, եթե կա հնարավորություն, որ տարվա ընթացքում գումարները չեն օգտագործվել, կառավարությունը չտնօրինի՞, թե՞ թողենք մաքսային ու հարկայինը տնօրինեն, ընդ որում մենք ուղղություն էլ ենք ասել՝պահուստային ֆոնդ»,-ասաց նա:
22:40
22:17
20:20
19:56
19:54
19:19
19:03
16:43
16:33
16:18
15:55
15:47
15:22
15:05
14:45
14:22
14:22
14:00
13:36
13:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35
09:29
09:16
09:02
09:58
09:47
09:34
09:16
09:02
09:54
09:45
09:37
09:27
09:02
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15