Գյումրի կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Կարեն Կարապետյանը շրջայց է կատարել Կումայրի պատմական կենտրոնում, այնուհետեւ Գյումրիի քաղաքապետարանում անցկացրել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է պատմական կենտրոնի զարգացման ծրագրի ընթացքը:
Կառավարությունից հայտնում են, որ մասնավորապես, վարչապետին զեկուցվել է պատմական կենտրոնի՝ Շիրազի եւ դրան հարակից փողոցների ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ նախատեսվող աշխատանքների մասին: Կարեն Կարապետյանը հանձնարարել է մեկ շաբաթ անց իրեն ներկայացնել շինաշխատանքների վերաբերյալ հստակ ժամանակացույց: «Անհրաժեշտ է հնարավորինս շուտ դուրս գալ շինհրապարակ, առավել եւս, որ եղանակային պայմանները դա թույլ են տալիս: Ենթակառուցվածքները պետք է վերականգնել ժամանակակից նորմերին համապատասխան»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:
Անդրադարձ է կատարվել նաեւ «Կումայրիի վերածնունդ» ոչ հրապարակային պայմանագրային մասնագիտացված ներդրումային ֆոնդի կողմից ներդրումների ներգրավման, կենտրոնի տարածքում առկա գույքերի ձեռք բերման, ինչպես նաեւ Կումայրի պատմական կենտրոնի գոտիավորման աշխատանքներին: Վարչապետը առաջարկել է գոտիավորման ավարտից հետո այն ներկայացնել ներդրողներին, ինչպես նաեւ Ռուսթավելի, Շիրազի եւ մյուս փողոցների բնակիչներին:
Զեկուցվել է նաեւ, որ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկից (ՎԶԵԲ) ներգրավված վարկային միջոցներով Գյումրիի մյուս փողոցների վերականգման աշխատանքները կսկսվեն առաջիկա գարնանից:
Կարեւորվել է նաեւ պատմական կենտրոնի եւ, ընդհանրապես, Գյումրիի կանաչապատման հարցը:
17:02
16:45
16:39
16:28
16:05
15:51
15:23
15:09
14:35
14:26
14:21
14:04
13:47
13:24
13:06
12:48
12:33
12:15
12:00
11:53
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55