Բրիտանացի պատգամավորի սպանության մեջ կասկածվող Թոմի Մեյրի հարեւանները ու հարազատները ցնցված են կատարվածից, նշում են որ նա ագրեսիվ չէր, հանգսիտ էր, բաց փակ, իսկ նրա եղբայրը հայտնել է, որ Մեյրը տառապում էր հոգեկան խանգարումով, հայտնում է ITV. հեռուստաալիքը:
Համայնքների պալատի պատգամավոր, Լեյբորիստական կուսակցության անդամ Ջո Քոքսը հունիսի 17-ի ցերեկը վիրավորվել էր Յորքշիրում Լիդս քաղաքի մոտ գտնվող փոքրիկ ավանի գրադարանի մոտ: Պատգամավորը, որը երկու փոքր երեխաների մայր էր, գրադարանում հանդիպում ուներ իր ընտրողների հետ: Ականատեսները վստահեցնում են, որ երբ ոստիկաններն ու բժիշկները եկել են, կինը դեռ գիտակից վիճակում էր, բայց արնաքամ էր լինում: Տեղի բնակիչ 52-ամյա Մեյրը, որին կասկածում են սպանության մեջ, ձերբակալվել է:
Մեյր Սքոթի եղբայրը լրագրողներին պատմել է, որ Թոմին վաղուց է տառապում հոգեկան հիվանդությամբ: Միաժամանակ, նա նկատել է, որ դժվարությամբ է հավատում կատարվածին ու որ իր եղբայրը ագրեսիվ մարդ չէ ու քաղաքականությունով չէր հետաքրքրվում:
Telegraph թերթը նաեւ գտել է հենց Թոմի Մեյրի արտահայտությունը, որը 2011-ին տեղի թերթերից մեկին պատմել էր իր հոգեկան հիվանդության մասին, ասելով, որ բուժվում է ու դեղորայք է ընդունում: Մեյրը այն ժամանակ նշել էր, որ որպես կամավոր այգիներ է խնամում, ինչը նրան օգնում է հաղթահարել հիվանդությունը:
Մեյրի հարեւանները նույնպես պատմել են, որ նա իրենց էլ էր օգնում խնամել այգիները: Միաժամանակ Մեյրի հարեւաններից շատերը նրան բնութագրել են որպես փակ ու մեկուսի մարդ:
Մեյրը վերջին 20 տարիներին՝ տատիկի մահվանից հետո մենակ էր ապրում: Telegraph թերթը գրում է, որ նա ուլտրաաջ ամսագրի բաժանորդ է եղել:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55