ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը խոստանում է լրացուցիչ պարզաբանում տալ, թե ինչու է սխալ հասկացել և մեկնաբանել, որ ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը:
«Վիվասել» ընկերության կողմից պարզաբանելուց հետո ՀՀ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչությանը հանձնարարվել է ուսումնասիրել, թե ինչն է եղել պատճառը, որ ընկերության կողմից նախնական ներկայացված տեղեկության և հետագայում ներկայացված հաշվի միջև եղել է գումարի զգալի տարբերություն, որն էլ ընկալվել է որպես զիջում։ Ուսումնասիրությունն ավարտվելուց հետո կտրվի լրացուցիչ պարզաբանում»,-Tert.am-ին ասաց ԱԺ հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նշենք, որ այսօր Հայաստանում հեռահաղորդակցության ծառայություն մատուցող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը հերքել է ԱԺ աշխատակազմի Հանրային կապերի վարչության պետ Արսեն Բաբայանի այն հայտարարությունը, թե իբր ընկերությունը զիջել է ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի հեռախոսային ծառայությունների վճարը:
Իսկ ավելի վաղ Արսեն Բաբայանը նշել էր, որ տեղեկությունը, թե ՀՀ ԱԺ պատգամավոր Հերմինե Նաղդալյանի 2 մլն դրամի պարտքի կուտակումը բջջային հեռախոսային խոսակցությունների համար վճարվել է պետբյուջեից՝ չհիմնավորված բամբասանք է և նման գումար չի եղել:
«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության կատարած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ պարտքը առաջացել է տեխնիկական խնդրի պատճառով, մասնավորապես, ռոումինգ ցանցում միացված է եղել 3G կապը: Ընկերությունը հրաժարվել է իր ներկայացրած հաշվից դեռևս մայիսին: Ուստի՝ ԱԺ աշխատակազմը գումար չի վճարել, հետևաբար՝ չկար և փոխհատուցման պահանջ ներկայացրելու անհրաժեշտություն», - ասել էր Արսեն Բաբայանը:
Մինչդեռ «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պարզաբանման մեջ ասել էր, որ ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունն իր բոլոր բաժանորդներին, լինեն դրանք անհատներ, կազմակերպություններ կամ պետական մարմիններ, ծառայություններ է մատուցում համապատասխան պայմանագրերի և դրանցում ամրագրված պայմանների, այդ թվում՝ սակագների, հիման վրա: Մատուցված ծառայությունների համար հաշիվներ են տրվում և վճարումներ են ընդունվում այդ նույն պայմանագրերով և գործող իրավական ակտերով սահմանված կարգով:
Վերջին շրջանում ԶԼՄ-ներում արծարծվող հարցերի կապակցությամբ, Ընկերությունն իրականացրել է ներքին ուսումնասիրություն և կարող է ամբողջ պատասխանատվությամբ հավաստել, որ Ընկերությունը չի ունեցել դուրս գրվող հաշիվներում շեղում առաջացնող որևէ տեխնիկական խնդիր, մատուցված ծառայությունների դիմաց հաշիվները տրվել են հավուր պատշաճի, դրանք չեն վերանայվել Ընկերության կողմից և վճարվել են բաժանորդի կողմից:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44