1950-ական թվականներից աշխարհում գիտնականները փորձում են գտնել հակավիրուս, որը կօգնի հաղթահարել գյուղատնտեսության համար ամենավտանգավոր վիրուսներից մեկը՝ Խոզերի աֆրիկյան ժանտախտը, որի վարակման դեպքում կենդանիները մահանում են 7-10 օրերի ընթացքում: Վիրուսի դեմ պայքարելու միակ միջոցը կենդանիների գլխաքանակի ամբողջական սպանդն է: Վերջին տարիներին մի շարք լաբորատորիաներում պայքար է ընթանում այս ժանտախտի դեմ, սակայն, ըստ գիտնականների՝ արդյունքներն այնքան էլ դրական չեն:
Տարածաշրջանում, այդ թվում՝ Հայաստանում, պարբերաբար խոսակցություններ են պտտվում ժանտախտի տարածման մասին: Ժանտախտի պատճառով 2007-2011 թվականներին խոզերի գլխաքանակը Հայաստանում կրճատվեց 50 տոկոսով: Տարբեր հետազոտությունների արդյունքում պարզ է դառնում, որ ՀՀ տնտեսությունը ժանտախտի պատճառով կրել է մինչև 5 մլրդ դրամի վնաս:
Դեռևս նախորդ տարի 168.am-ը գրել էր, որ Հ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի գիտաշխատողները բացահայտել են բուսական ծագման նյութ, որը ճնշում է խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսի բազմացումը վարակված բջիջներում:
«Մեր նյութը՝ ապիգենինը, պոլիֆենոլային միացություն է, որը սինթեզվում է բույսերի կողմից, հետևաբար՝ այն պակաս թունավոր է, քան մյուս նյութերը, որոնք բացահայտվել են մեր գործընկերների կողմից: Բայց շատ ավելի կարևոր է, որ մեր նյութը նվազեցնում է վիրուսի քանակը շուրջ 1000 անգամ, մինչդեռ այլ նյութերը՝ լավագույն դեպքում՝ 100 անգամ: Այսինքն, մենք բացահայտել ենք մի նյութ, որը հայտնաբերված այլ նյութերից տասն անգամ ավելի շատ վիրուս կարող է ճնշել»,- նշել էր հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը:
Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարի և հնարավոր լուծումների մասին 168.am-ը զրուցել է Հայ-Ռուսական համալսարանի ուսանող Էրիկ Արաբյանի հետ, ով ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբի կազմում բացահայտել է բուսական ծագման միացություն, որը ճնշում է ԽԱԺՎ վիրուսի կրկնապատկումը վարակված բջիջներում (Arabyan et al., in preparation), հետևաբար՝ կարող է հանդես գալ՝ որպես հակավիրուսային դեղամիջոց:
«Ես դեռ առաջին կուրսից մեծագույն անհամբերությամբ սպասել եմ, թե երբ պետք է սկսեմ զբաղվել գիտությամբ: Սկզբում շատ հետաքրքրված էի էպիգենետիկայով, և հիմա՝ նույնպես: Ինչպես հայտնի է, այդ ուղղությունն աշխարհում մեծ հետաքրքրություն է վայելում: Երբ 3-րդ կուրսում էի, բախտն ինձ ժպտաց, և ես, շնորհիվ Հովակիմ Զաքարյանի, ով այժմ իմ ղեկավարն է, համալրեցի նորաստեղծ գիտական խմբի կազմը: Երբ սկսեցի աշխատանքները, մեր թիմն ինձ շատ ուղղորդեց: Սկզբում կատարում էի մինիմալ ծավալի աշխատանք, հետագայում յուրացնելով բջջային կուլտուրաների և վիրուսների հետ աշխատանքի տեխնիկան՝ անցա ինքնուրույն աշխատանքի: Արդեն երկար ժամանակ է, ինչ ինքնուրույն կատարում եմ իմ պրոյեկտը»,- նշում է էրիկ Արաբյանը:
Էրիկը նշում է, որ հետազոտության իրականացման մեջ շատ մեծ է իր ղեկավարի և տարբեր համագործակցությունների դերը:
«Համագործակցությունները թույլ են տալիս լրացնել և ամբողջական դարձնել այս կարևորագույն հետազոտությունը: Այս պահին հասել ենք հետազոտության ավարտին և ունենք հուսադրող արդյունքներ»:
Էրիկը նշում է, որ Խոզերի աֆրիկյան ժանտախտի դեմ պայքարը շատ կարևոր և արդիական է նաև Հայաստանի համար, քանի որ այն կարող է մեծ վնասներ հասցնել գյուղատնտեսությանը:
Ըստ Էրիկի՝ ժանտախտի խնդիրը չի շրջանցում նաև այլ երկրներին, այդ իսկ պատճառով իրենց հետազոտական խումբը հետևում է աշխարհում կատարվող հետազոտություններին, ինչպես նաև համագործակցում է միջազգային լաբորատորիաների հետ:
«Մենք պատրաստվում ենք ներկայացնել մեր արդյունքները նաև միջազգային հարթակում, քանի որ այս աշխատանքն արդեն իսկ ստանում է ավարտուն տեսք: Նաև պատրաստվում ենք հոդված ուղարկել ոլորտի լավագույն գիտական ամսագրերից մեկում հրապարակելու համար: Մեր աշխատանքն ունի նաև իր տրամաբանական շարունակությունը, հետևաբար՝ պետք է դիմենք նաև դրամաշնորհների համար:
Այժմ համագործակցում ենք մի շարք եվրոպական լաբորատորիաների հետ: Այդ թվում՝ Իսպանիա, Պորտուգալիա, Գերմանիա»:
Էրիկը նշում է նաև, որ իր հետաքրքրությունը մեծ է նաև այլ վիրուսների նկատմամբ:
«Լիահույս եմ, որ ապագայում մեր խմբի շրջանակներում կունենանք հնարավորություն զբաղվել այլ վիրուսներով ևս»
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26