Ֆրանսիական Le Figaro պարբերականը բացահայտել է թուրքական իշխանությունների կողմից «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանն աջակցելու հերթական փաստը: Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ թուրքական նավահանգիստներից դուրս են եկել 6 բեռնատար նավեր՝ տարատեսակ ապրանքների հետ միասին բեռնված լինելով նաև զենք-զինամթերքով և ուղղություն վերցրել դեպի Լիբիա. սպառազնությունները նախատեսված են Լիբիայում ԻՊ-ի ճյուղավորման համար: Եվրոպական մի շարք առաջատար հետախուզական ծառայություններ հետևում են բեռնակիրների տեղաշարժին, և նրանց խնդիրն է՝ ոչնչացնել դրանք, մինչև լիբիական ափեր հասնելը: Մինչդեռ, որոշակի բարդություններ են ծագել նավերին հետևելու հարցում, քանի որ թուրքական նավահանգստից դուրս գալուց հետո անջատվել են նրանց GPS համակարգերը:
Հրապարակման շրջանակներում նշվում է նաև, որ վերոնշյալ 6 նավերից բացի, կարող են լինել նաև այնպիսինները, որոնց հետախուզական ծառայություններին չի հաջողվել ֆիքսել:
Ըստ Le Figaro-ի աղբյուրների՝ եթե գործողության կազմակերպչի պարագայում առկա է որոշակի անհստակություն՝ թուրքական հատուկ ծառայություններն են դրա հետևում կանգնած, թե՞ այն իրականացվում է այդ երկրի բարձրագույն իշանությունների հովանավորությամբ, ապա սպառազինության վերջնական հասցեատիրոջ՝ ԻՊ-ի դեպքում որևէ կասկած չկա:
Վերոնշյալը, փաստորեն հերթական ապացույցն է այն իրողության, որ թուրքական իշխանություններն իրենց շահերի սպասարկման համար օգտագործում են տարաբնույթ ծայրահեղական կազմակերպությունների: Այս տեղեկատվութան հաստատվելու պարագայում հերթական անգամ կհաստատվի Թուրքիայի և ԻՊ-ի միջև համագործակցության իրողությունը, բայց այս անգամ արդեն Սիրիայի և Իրաքի տարածքներից դուրս:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34