Ադրբեջանցիների հայատյաց քաղաքականությունը, որի սկիզբը դրվեց 1988թ. Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայ բնակչության ջարդերով, շարունակվում է նաև մեր օրերում: Նոյեմբերի 18-ին կայացած ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ամերիկահայ գրող, հասարակական գործիչ Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը, ով Բաքվի փախստական է:
«Սումգայիթի ջարդը Բաքվում մեր կյանքի վերջի սկիզբն էր, մեր մանկության վերջի սկիզբն էր: Ադրբեջանի ղեկավարությունն ամբոխին ուղարկեց հայերին կոտորելու, Բաքվում, Կիրովաբադում, Սումգայիթում: 30 տարի է անցել այդ իրադարձություններից, սակայն ես գիտեմ, որ այդ գազանություններն ադրբեջանցիների կողմից շարունակվում են հայերի դեմ Արցախում և ողջ աշխարհում: Դրա համար ես կարծում եմ, որ աշխարհասփյուռ հայությունը երբեք չպետք է մոռանա այդ ողբերգական իրադարձությունները, որովհետև մեր մոռանալու դեպքում այդպիսի հանցագործությունները կկրկնվեն»,- ասաց նա:
Նրա խոսքով` չնայած հայերին բնաջնջելու Ադրբեջանի ցանկությանն ու փորձերին, հայ ազգը կա ու շարունակում է զարգանալ: «Իսկ նրանց կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները չեն մոռացել ու չեն մոռանա ոչ աշխարհում սփռված հայերը, ոչ էլ այլ պետությունները»,- ընդգծեց Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը:
Նա նաև հայտնեց, որ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում կայացել է իր հեղինակած «Գաղթ դեպի անհայտություն» գրքի շնորհանդեսը, որում պատմվում է 1988-1992թթ Ադրբեջանում հայերի կոտորածների մասին: Աննա Աստվածատուրյան-Տուրկոտը 1988թ. եղել է 11 տարեկան և ականատես է եղել Բաքվում հայերի ջարդերին: Նա իր տեսած վայրագությունները նկարագրել է իր օրագրում, որի հիման վրա էլ հեղինակել է «Գաղթ դեպի անհայտություն» գիրքը:
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44