ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գոյացած հերթերի պատճառի, ծառայությունների համար նախատեսվող մրցույթի ու տեխառաջադրանքում ներառված փոփոխությունների մասին Tert.am-ը զրուցել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի հետ:
- Պարո՛ն Բիչախչյան, Անձնագրային և վիզաների վարչությունում գոյացող հերթերն ինչի՞ հետևանք են, սարքավորումների պակա՞ս է, թե՞ դիմող քաղաքացիների թվի աճ:
- Անձնագրային և վիզաների վարչությունում քաղաքացիների հերթերի գոյացումը ոչ թե սարքերի պատճառն է, այլ դիմող քաղաքացիների թվի աննախադեպ աճը: Եթե մի քանի ամիս առաջ դիմող քաղաքացիները քիչ էին, հիմա գրեթե տասն անգամ ավելացել է դիմող քաղաքացիների թիվը: Մի երկու, երեք ամսվա համար լրացուցիչ ծախս կատարել, այս պահին սարքավորումներ ձեռք բերել, տեղադրել, դա այս փուլում ողջամիտ չէ:
- Իսկ առաջիկայում ի՞նչ է նախատեսվում, նմանատիպ հերթերից խուսափելու համար:
- Այս փուլում դա նպատակահարմար չէ, սակայն ծառայության որակի բարձրացման նպատակով նոր մրցույթ ենք հայտարարել, տեխնիկական առաջադրանք է մշակվում, որպեսզի նոր կապալառու կազմակերպությունը շահի և դառնա սպասարկող: Արդեն իսկ այդ խնդիրը մենք նախատեսում ենք լուծել, որպեսզի յուրաքանչյուր սպասարկող աշխատակցի մոտ լինի այդ՝ նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիր ընդունելու սարքավորումը: Այսինքն, եթե կա յոթ-ութ պատուհան, ցանկացած անձնագրային ծառայությունում՝ Արաբկիր, Կենտրոն և այլն, եթե յոթ-ութ աշխատակից ծառայություն է մատուցում, ապա պետք է լինի այդքան սարքավորում, բայց 2012 թվականից ի վեր մի սարքավորում է տեղադրած: Տեխառաջադրանքի մեջ պայման կա, որպեսզի մրցույթը շահող կապալառու կազմակերպությունը դա ընդունի ի գիտություն, որ բոլոր աշխատակիցների մոտ պետք է լինի այդ սարքավորումը: Իսկ հերթերը, մեկ-երկու ամսում կկարգավորվեն և ամեն ինչ իր հունով կգնա:
-Իսկ այդ մրցույթը ե՞րբ է ավարտվելու, կապալառու ընկերության համար որքա՞ն ժամանակ է սահմանված:
- Կառավարության որոշում կա, կա հանձնաժողով, հիմա նախապատրաստվում է տեխնիկական առաջադրանք, 11 կազմակերպությունից նախաորակավորման փուլն անցել է 6 կազմակերպություն: Մնում է պատրաստվի տեխառաջադրանքը, միջազգային փորձագետ է հրավիրվել, որ այդ տեխառաջադրանքը համապատասխանի միջազգային չափանիշներին: Մրցույթի ավարտից հետո կներդրվեն համապատասխան սարքավորումներ:
Բացի այդ, նախատեսում ենք բիոմետրիկ անձնագրերի լուսանկարով էջը բարելավել, թղթի էջի փոխարեն նախատեսում ենք պլաստիկե էջ, որպեսզի ավելի երկար ժամկետով օգտագործվի, որպեսզի 25 000 դրամ վճարող քաղաքացուն այդ փաստաթուղթն ավելի երկար ժամանակով պիտանի լինի:
Նախատեսել ենք մի քանի բարելավումներ, օրինակ՝ ծրագրային հնարավորություն ստեղծել ներկայացված փաստաթուղթը անմիջապես սքանավորման միջոցով պահպանել համակարգում, որպեսզի պատճեններ չներկայացնի:
- Ծառայությունների դիմաց վճարի չափը փոփոխությունների ենթարկվելո՞ւ է Ձեր նշված բարեփոխումներից հետո,թե կրկին նույնչափ գումար է վճարելու քաղաքացին:
- Չեմ կարծում: Այս պահին, այնպես է դրված պահանջը, որ այսօրվա պետական տուրքով սահմանված գնից բարձր չլինի փաստաթղթերի սահմանված գները:
- Իսկ հերթերը սոցիալական փաթեթի շահառուների դիմումներո՞վ է պայմանավորված, հաշվի առնելով, որ 2018 թվականի հունվարի 1-ից պետք է պարտադիր ունենան նույնականացման քարտեր:
-Հիմնականում այո, որովհետև կառավարության որոշում է ընդունվել և սոցփաթեթի շահառուները պետք է ստանան սոցիալական քարտեր: Ես որպես ոլորտի մասնագետ գտնում եմ, որ ճիշտ է նույնականացման քարտ ունենալը, որպես ներքին օգտագործման փաստաթուղթ: Ճիշտ է, այս պահին մենք մի փոքր ծանրաբեռնված ենք աշխատում, բայց նույնականացման քարտն առավել օպտիմալ օգտագործվող փաստաթուղթ է:
tert.am
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26