ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեսակետին, թե «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքը տնտեսապես այլևս նպատակահարմար չէ, քանի որ նախատեսվածից ավելի շատ գումարներ են ներդրվել և դրա փոխարեն կարելի է Հայաստան–Իրան երակագիծը կառուցել, ասաց, որ այդ գումարով հնարավոր չէր կառուցել Հայաստան-Իրան երկաթգիծը:
Նախարարի խոսքով՝ նույնիսկ ավելացված գումարները բավական չէին լինի, որ «Հյուսիս–հարավի» փոխարեն կառուցվեր Հայաստան-Իրան երկաթգիծը:
««Հյուսիս-հարավ» ճանապարհն ու Հայաստան–Իրան երկաթգիծը տարբեր ծրագրեր են և մեկը մյուսի հետ կապ չունեն, համեմատել չի կարելի: Չի կարելի ասել, որ եթե սա չանեինք, այլ անեինք Հայաստան-Իրան երկաթգիծը, ապա ավելի արդյունավետ կլիներ»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ հարևան երկրները հիմնականում աշխատում են երկաթգծային ճանապարհով, օրինակ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին վերջերս բացվեց, և այս համատեքստում՝ «Հյուս-հարավ» ճանապարհն ուշացա՞ծ չէ, Վահան Մարտիրոսյանն արձագանքեց.«Ո՛չ, ուշացած չենք: Չպետք է մտածենք, որ ինչ-որ մեկը մի բան արեց և վերջ, իսկ մենք ուշացանք: Մենք պետք է զարգացման մեր ծրագիրը հաստատենք և գնանք առաջ, նպատակ դնենք ու կատարենք»:
Հարցին՝ Հայաստանը փո՞րձել է դիմել Վրաստանին Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու ծրագրին մասնակից լինելու կամ շահագործելու համար, նախարարը պատասխանեց. «Այս պահին պատրաստ չենք պատասխանել այդ հարցին»:
Հիշեցնենք, որ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը Tert.am-ի գրավոր հարցմանը պատասխանել էր, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծից օգտվելու վերաբերյալ Հայաստանը Վրաստանի հետ բանակցություններ չի վարել:
tert.am
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44