Բոլորիս ցանկությունն է, որ ՀՀ-ում շատ կառուցվեն, շատ դղյակներ լինեն, բայց ուսումնասիրվի՝ այդ միջոցները համապատասխանո՞ւմ են դղյակներին: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ շեշտելով, թե լավ կառույցների նկատմամբ չի կարելի վատ տրամադրվել:
Նրա խոսքով, եթե օրինական միջոցներով են դղյակներ կառուցվում, ապա դրանում որևէ վատ բան չկա:
«Համենայնդեպս, մենք պետք է ոչ թե վատ ընդունենք լավ կառույցների համար, այլ պետք է ավելի շատ ուսումնասիրենք այդ հիմքերը: Եթե դրանք համապատասխան հայտարարագրեր ունեն և օրինականությանը համապատասխանում են, ինձ թվում է՝ լավ է, որ Հայաստանում կառուցվեն նման դղյակներ»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ ՀՀ-ն աղքատ երկիր է, մեր նման երկրում պե՞տք է դղյակները շատանան, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, թե ամբողջ աշխարհում է այդպես, այսինքն՝ չի կարող բոլորի համար հավասար դաշտ լինել՝ կան և՛ հարուստներ, և՛ աղքատներ:
«Նախ պետք է ուսումնասիրվի հարուստների հարստացման ճանապարհը, եթե օրինական են դրանք, ես դա նորմալ եմ ընդունում»,-ընդգծեց Բաղդասարյանը:
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ են միայն իշխանության ներկայացուցիչներ դղյակ ունենում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե 90-ականներից մինչ օրս հետևեք, ապա կտեսնեք, որ փոփոխական են եղել իշխանությունն ու ընդդիմությունը, քանի որ բոլորը որոշ ժամանակ եղել են իշխանություն: Այդ գունապնակը բավականին հարուստ է եղել, հիմնական կառուցողներից ճնշող մեծամասնությունը կապ չունի իշխանության և քաղաքականության հետ։ Այնտեղ կան անկախ մարդիկ, և նրանց քանակը շատ մեծ է: Ես սիրահար եմ շինարարության, ինձ համար շատ լավ է, որ գեղեցիկ լինի, բայց դրանց ճանապարհները պետք է ստուգվեն: Եթե նայում ենք, ապա պետք է նայել հավասար դաշտում, և հանրապետությունում պետք է ուսումնասիրել՝ չառանձնացնելով մի կտոր Մոնումենտից, մի կտոր այլ տեղից»:
Իր խոսքին ի հավելում Բաղդասարյանը տեղեկացրեց, որ ինքը որոշ ժամանակ առաջ եղել է Տաջիկստանում, որտեղ ՀՆԱ-ն ավելի վատ վիճակում է, բայց նկատել է այնտեղի շինարարությունները: Հարցին՝ Տաջիկստանի դղյակներն է՞լ էին իշխանության ներկայացուցիչներին պատկանում, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ես հազարավոր գործարարներ գիտեմ, որոնք բացարձակապես կապ չունեն իշխանության հետ, քաղաքականության հետ, նրանք բավականին մեծ կառույցների տեր են»:
ՀՀԿ խմբակցության ղեկավարը, պատասխանելով հարցին, թե չե՞ք կարծում, որ հայտարարագրերում խնդիր կա, իսկ Դուք հայտարարագրերն եք վկայակոչում, ասաց. «Ի տարբերություն ձեզ, ես ուրիշների ունեցվածքը չեմ հաշվում, բայց դուք նշում եք մարդկանց անուններ, որ ամբողջ կյանքում եղել են բիզնեսի մարդիկ և բավականին պահանջված մենեջերներ են եղել: Եթե մեկ-երկու տարի արդեն եղել են քաղաքականության մեջ, դուք վերագրում եք, որ արդեն նրանք եկան իշխանության և կառուցեցին դղյակներ: Օրինակ՝ ՊԵԿ նախագահը և վարչապետը պետական կառույցներում չեն եղել, անընդհատ բիզնեսով են զբաղվել»:
Հանրապետական պատգամավորն իր օրինակը բերեց ՝ընդգծելով, որ ինքը 16 տարեկանից աշխատել է. «Իհարկե, ես չեմ համեմատվում ձեր ասած տրամաչափին, բայց, համենայնդեպս, 16 տարեկանից ես կառուցում եմ, մենք 3 եղբայրներով կառուցում ենք և կարող է մի տեղ տեսնեք, ասեք՝ նայեք՝ ինչ շինություն ունի, որտեղի՞ց է»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26