Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի միջև նոյեմբերի 20-ին տեղի է ունեցել համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստը, որի ժամանակ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունից, Շարմազանովն իր ելույթում ասել է.
«Հարգելի Բոլեսլավ Կազիմիրի,
հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովի 10-րդ հոբելյանական նիստի հարգելի մասնակիցներ,
ուրախ եմ ողջունելու ձեզ ՀՀ Ազգային ժողովում: Հուսով եմ, որ այսօրվա նիստի ընթացքում արդյունավետ քննարկումներ կծավալվեն: Մեր երկկողմ խորհրդարանական օրակարգը բավականին հագեցած է. ներառում է ինչպես խորհրդարանականների համագործակցության հարցերը միջազգային հարթակներում, այնպես էլ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն առնչվող խնդիրները: Հայ-բելառուսական երկկողմ ռազմավարական հարաբերությունների կարևորագույն կետերից մեկը խորհրդարանական համագործակցությունն է. այդ իմաստով մեր հանձնաժողովն ունի ծանրակշիռ դերակատարում և լուրջ անելիքներ:
Հարգելի գործընկերներ,
վերջին տարիների ընթացքում հայ-բելառուսական համագործակցությունն ստացել է նոր բովանդակություն, մասնավորապես մեր խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են թե՛ ՀԱՊԿ ԽՎ-ի, թե՛ ԱՊՀ ՄԽՎ-ի և թե՛ ԵԱՀԿ ԽՎ-ի շրջանակում: Այնուհանդերձ, թույլ տվեք շեշտել, որ անելիքները դեռևս շատ են, կան նաև թերություններ: Առավել ակտիվ, արդյունավետ և համագործակցված աշխատանքի ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկվեն, մասնավորապես երկու երկրների համար զգայուն հարցերում պետք է ունենալ հստակ դիրքորոշում: Այստեղ ուզում եմ նշել, որ դեռևս 2000 թվականին մեր պետությունները Հավաքական անվտանգության պայմանագրի շրջանակում ընդունել են հայտարարություն, ուր հստակ նշված է, որ ռազմաքաղաքական համագործակցությունը ՀԱՊ-ի անդամ պետությունների միջև պետք է ունենա առաջնային նշանակություն երրորդ երկրների նկատմամբ, որոնք չեն մտնում այդ ռազմաքաղաքական պայմանագրի մեջ, այսօր արդեն ՀԱՊԿ-ի: Կարծում եմ՝ մենք բոլորս հասկացանք, թե ինչի մասին է խոսքը:
Նշեմ նաև, որ 2016 թվականի հոկտեմբերին մեր երկրների նախագահները ՀԱՊԿ երևանյան համաժողովի շրջանակում ընդունել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ հայտարարություն: Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը` նշեմ, որ Հայաստանը խնդրի բացառապես խաղաղ կարգավորման կողմնակից է՝ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում: Բանակցություններում առաջընթաց ապահովելու համար մենք մերժում ենք խնդրի ռազմական լուծումը և դատապարտում ռազմատենչ հռետորաբանությունը: Կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար օր առաջ պետք է կյանքի կոչվեն Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունները: Արցախը հռչակել է իր անկախությունը ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան և ունի անկախ պետականություն հռչակելու նույնքան իրավունք, որքան Բելառուսը, Հայաստանն ու Ադրբեջանը և մեր պարտքն է պաշտպանել այդ իրավունքը:
Շնորհակալ եմ ուշադրության համար»:
10:42
10:25
10:17
10:02
09:47
09:36
09:27
09:15
09:01
17:23
17:08
14:33
14:02
13:49
13:23
13:09
12:31
12:13
11:52
11:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26