ARM | RUS |

52-ամյա աբովյանցին բռնաբարել է 15-ամյա սակավամիտ հարևանուհուն

20.11.17 | 23:00

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Սաշա Ա.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։

52-ամյա Սաշա Ա.-ին մեղադրանք է առաջադրվել ալկոհոլի ազդեցության տակ գտնվելով՝ անչափահաս՝ 15-ամյա հիվանդ աղջկա նկատմամբ, նրա անօգնական վիճակն օգտագործելով ու նրա կամքին հակառակ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 12 –ին, ժամը 15-ն անց 30-ի սահմաններում Սաշա Ա.-ն իր բնակարանի մուտքի մոտ հանդիպել է հարևանությամբ բնակվող, 2000 թվականի հուլիսի 30-ին ծնված, մտավոր հետամնացություն ունեցող անչափահաս Մերիին (անունը փոխված է)։

Ըստ մեղադրանքի՝ «քաջ տեղեկացված լինելով աղջկա՝ հիվանդագի վիճակում գտնվելու հանգամանքի վերաբերյալ… Սաշա Ա.-ն օգտվել է նրանից, որ հիվանդ աղջիկը չի գիտակցում դիմադրելու անհրաժեշտությունը, զրկված է պաշտպանական գործողությունների դիմելու կարողությունից, նրա կրծքերը սեղմելով՝ հրավիրել է իր բնակարան…»։

Աղջիկը, չգիտակցելով Սաշա Ա.-ի իրական նպատակները, ընդունել է նրա առաջարկը, նրա ուղեկցությամբ մտել է նրա տուն։ Սաշա Ա.-ն փակել է բնակարանի դուռը, աղջկան տարել է ննջասենյակ, նստեցրել է մահճակալին։ Ապա նրա կամքին հակառակ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություններ՝ մերկացրել է աղջկա ոտքերը, սեղմել է ազդրերը, ձեռք է տվել սեռական օրգաններին, շոյել է կուրծքը, հանել է վարտիքը, համբուրել է, ապա ինքն է մերկացել, սեռական օրգանը հպել է աղջկա մարմնին, պահանջել է, որ նա բռնի այն…, բայց աղջիկը չի համաձայնել…

Այնուհետև, երբ աղջիկը նստած է եղել հյուրասենյակի բազկաթոռին, Սաշա Ա.-ն մերկ մոտեցել է նրան, շարունակել է սեքսուալ բնույթի գործողությունները՝ անտեսելով աղջկա անհամաձայնությունը…

Ամբաստանյալ Սաշա Ա.-ն դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտնել է, թե 52 տարեկան է, երբեք նման արարք չի կատարել ու չի կատարի։ Ինքը դաստիարակվել է նորմալ ընտանիքում, ամուսնացած է, ընտանիք ու երեխաներ ունի։ Իր բնակարանը երկու սենյականոց է։ Այնտեղ ինքն ապրում է 1972 թվականից։ Տուժող ճանաչված Մերիի ընտանիքն իրենց շենքում ապրում է 2016 թվականից։ Ինքն ուսի շրջանում դաջվածք ունի խաչի տեսքով… Դեպքի օրը՝ ժամը 15-ն անց 30-ի սահմաններում, ինքը հոր տանից եկել է իր տուն, մտել է ներս, դուռը փակել ու պառկել է քնելու։ Չի կարող ասել՝ ինչքան է քնել, երբ դուռը թակել են։ Ինքը բացել է դուռը։ Հարևանի հարսը հարցրել է՝ Մերին իր տա՞նն է։ Ինքն էլ ասել է՝ Մերին իմ տանն ի՞նչ գործ ունի։ Ասել է՝ կարող եք ներս մտնել ու ստուգել։ Իր տուն չեն մտել ու չեն ստուգել։ Ինքը դուռը ծածկել է, բանալիով չի փակել, հագուստով էլ պառկել է քնելու։ Որոշ ժամանակ անց դուռը նորից թակել են։ Ինքն արթնացել ու տեսել է, որ Մերին իր կողքին է։ Զարմացած հարցրել է՝ ի՞նչ ես անում իմ տանը։ Նա վախեցած է եղել, պատասխանել է, որ դուռը չբացի։ Իր զգեստապահարանում տեղ չկա, ինքն այնտեղ մարդ մտցնել չէր կարող։ Ինքը Մերիին ասել է, որ չի կարող դուռը չբացել, բռնել է նրա ձեռքից ու գնացել է դուռը բացելու։ Մտածել է՝ Մերիի վրա նրա տնեցիները խոսել են, նա էլ վախեցել ու եկել է իր տուն։ Երբ Մերիի ձեռքը բռնած դուռը բացել է, տեսել է, որ Մերիի եղբայրն է դուռը թակում։ Հարցրել է՝ քույրդ ի՞նչ գործ ունի իմ տանը։ Տղան ասել է՝ չգիտեմ։ Նա ասել է, որ իրենք ոստիկանություն են կանչել։ Երբ ինքը մտել է Մերիենց բնակարան, նրա հայրը «հասել է» իր վրա, հարցրել է, թե երեխային ինչո՞ւ էր տարել։ Մերին իր ներկայությամբ ոչինչ չի ասել։ Ինքը տարել-ցույց է տվել իր անկողինը, որի վրա ոչ մի հետք չկար։ Հետո իրեն տարել են ոստիկանություն, ինքը բացատրություն է տվել։ Որոշ ժամանակ անց քննիչից իմացել է, որ գործ է հարուցվել… Ինքը դեպքի օրը հոր տանը մի քանի բաժակ խմել էր, բայց հարբած չէր՝հստակ պատկերացնում էր՝ որտեղ է, ինչ է անում… Ինքը տաքսի է վարում, հիմնականում չի խմում… Իր համար զարմանալի է, որ հարևանուհիներից մեկը ցուցմունք է տվել, թե տեսել է՝ ինքն ինչպես է Մերիի հետ մտել տուն։ Ինքը մենակ է տուն մտել ու պառկել է քնելու… Երբ երկրորդ անգամ է պառկել քնելու, դուռը բանալիով չի փակել, այդ ժամանակ էլ երևի Մերին մտել է իր բնակարան։ Նա իր մարմնի վրայի դաջվածքը կարող էր տեսած լինել նախկինում, երբ առանց վերնաշապիկի դուրս էր եկել մուտք…

Նախաքննության ընթացքում էլ Սաշա Ա.-ն իրեն մեղավոր չի ճանաչել։ Նա հայտնել է, թե կինն ու մի որդին Ռուսաստանում են, մյուս որդին պատիժ է կրում Հայաստանում։ Երբ ինքն արթնացել ու իր ննջասենյակում տեսել է Մերիին, նա շատ վախեցած էր, խնդրում էր, որ դուռը չբացի, նույնիսկ փորձում էր մտնել զգեստապահարանի մեջ, բայց ինքը թույլ չի տվել, նրա ձեռքը բռնած՝ տարել է միջանցք, բացել է բնակարանի դուռը… Ինքը ոստիկանությունում է իմացել՝ ինչեր է ասել Մերին։ Բայց դա իրականությանը չի համապատասխանում, ինքը նման բաներ չի արել…

Տուժող Մերին հայտնել է, թե սովորում է երևանյան դպրոցում, բայց հիմնականում դպրոց չի գնում։ Իրենց հարևանությամբ ապրող Սաշային հաճախ է տեսել խմած։ Դեպքի օրը մայրը աշխատանքի էր գնացել, եղբոր կինը բարձրացել էր հարևանուհու տուն՝ օգնելու։ Ինքը հարսի հեռախոսով խոսել է մոր հետ՝ միջանցքում կանգնած։ Տան դուռը բաց էր։ Եկել է Սաշան, իրեն բարևել է, իր անունը տալով՝ կանչել է դռան մոտ։ Նա միանգամից ձեռք է տվել իրեն, շարժել է իր կրծքերը, ինքն ասել է, որ նա չանի։ Հետո Սաշան բացել է իր դուռը, հարցրել է՝ ինքը ներս կմտնի՞։ Ինքն էլ ասել է՝ հա։ Իր հագին տրիկո էր ու վերնազգեստ։ Սաշան իրեն ներս է տարել, նստեցրել է մահճակալին, համբուրել է կրծքերը։ Հանել է իր տրիկոն, վերնազգեստը։ Համբուրել է իրեն՝ ոտքերի արանքը, ցավեցրել է, համբուրել է իր հետույքը, ձեռք է տվել, մոտեցրել է սեռական օրգանը։ Ինքը ձեռք չի տվել նրան, Սաշան իրեն վախեցրել է, ինքն էլ ասել է, որ հորը կպատմի։ Նա ասել է՝ բոլորին կխփի։ Երբ նա հանել է շորերը, ինքը տեսել է նրա դաջվածքը՝ խաչի տեսքով, տեսել է խալերը։ Այդ ժամանակ իր եղբոր կինը դուռը թակել ու հարցրել է Սաշային՝ իրեն չի՞ տեսել։ Սաշան ասել է՝ չէ։ Նա իրեն մտցրել էր պահարանի մեջ… Իր հարսը ներս չի մտել։ Սաշան դուռը փակել է։ Նա նորից մոտեցել է իրեն, հանել է շորերը… Ինքը հասկացել է, որ նա վատ բան է անում… Նա նույնիսկ իրեն տարել է զուգարան ու իր ներկայությամբ միզել է…

Աղջկա օրինական ներկայացուցիչը՝ մայրը, ասել է, որ իրենք Մերիին տանը մենակ չեն թողնում։ Այդ օրը հարսը մի քանի րոպեով բարձրացել է հարևանի տուն, այդ ժամանակ է Սաշան Մերիին տարել իր տուն… Ինքը աշխատանքի է եղել, որդին զանգել ու ասել է, որ Մերին տանը չէ։ Ինքն անմիջապես գնացել է տուն, փնտրել են Մերիին, նկարը ցույց են տվել մարդկանց։ Հարսը թակել է նաև Սաշայի դուռը, բայց նա ասել է, թե Մերիին չի տեսել։ Իրենք հաղորդում են տվել ոստիկանությունում։ Հետո հարևաններից մեկն ասել է, որ տեսել է՝ Սաշան Մերիին իր տուն է տարել։ Իրենք նորից թակել են Սաշայի դուռը։ Նա բացել է, Մերին նրա տանն է եղել… Ինքը Մերիին հարցրել է՝ ինչո՞ւ ձայն չի հանել, երբ հարսը թակել էր դուռը, Մերին ասել է, թե Սաշայից վախեցել է… Սաշան հարբած էր, նրա վրայից հոտ էր գալիս… Իրենք լավ են վերաբերվում Մերիին, նա իրենցից չի վախենում, ինքը վստահ է, որ Մերին ճիշտն է ասել, նա այդքան բանը հորինել չէր կարող…

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ Մերիի կուսաթաղանթի ամբողջականությունը խախտված չէ։ Դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքնության եզրակացությամբ՝ Մերիի մտավոր հետամնացությունը արտահայտված չէ այն աստիճան, որ նրան զրկի քրեական գործի համար կարևոր հանգամանքները ճիշտ ընկալելու, վերարտադրելու հնարավորությունից։ Նա ճիշտ նկարագրել է Սաշա Ա.-ի մարմնի վրա եղած խալերը, դաջվածքը…

Ընդհանուր իրավասության դատարանը Սաշա Ա.-ին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, նրան դատապարտել է 6 տարի ազատազրկման։ Դատարանը փոխել է Սաշա Ա.-ի խափանման միջոցը, նա կալանքի տակ է առնվել հենց դատարանի դահլիճում՝ դատավճռի հրապարակումն ավարտելու պահին։

Այս դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել Սաշա Ա.-ի շահերի պաշտպանը նշել է, թե մեղադրական դատավճռի հիմքում դրվել է տուժողի՝ դատարանում տված ցուցմունքը, որը պարունակում է հակասական, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ:

Ըստ պաշտպանի՝ «սակավամտությամբ ու հիշողության կորստով տառապող տուժողի՝ դեպքից մոտ տասն ամիս հետո հայտնած տեղեկություններին չի կարելի մոտենալ որպես առողջ անձնավորության ցուցմունքների»:

Պաշտպանը պնդել է, որ դատարանը անիմն կերպով իր պաշտպանյալի ցուցմունքները համարել է ոչ արժանահավատ:

Պաշտպանը խնդրել է Սաշա Ա.-ի գործով դատավճիռը բեկանել, գործը կարճել՝ իր պաշտպանյալի արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է պաշտպանի բողոքը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի ազատազրկումով, գնահատել է որպես օրինական, հիմնավոր և այն թողել է անփոփոխ՝ օրինական ուժի մեջ:


Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից. Բորել

Թրամփի օրոք Միացյալ Նահանգները չի կարող համարվել ԵՄ դաշնակից....

10:42

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ Տոնոյան

Երբ զեկույցը չունի «զեկույցի իրավական կարգավիճակ․ Դավիթ...

10:25

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ-ում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

10:17

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ հասցեներ

10:02

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային պարկի անտառները, հրդեհը տարածվում է միանգամից 4 օջախով

«Քննարկվում է նաև դիտավորության վարկածը». Պատգամավորն ահազանգում է՝ այրվում են Դիլիջան ազգային...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի 6-րդ նիստին

Պապոյանը տեսակապով մասնակցել է Մինսկում անցկացվող ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության...

17:23

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է գնել

Աբրահամ Սրբազանը չի կարողացել «շատ ճոխ ջիպ» գնել, հինգ տարվա հնության է...

17:08

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա» թիմում

Վարազդատ Հարոյանն այլևս հանդես չի գա «Կազինցբարցիկա»...

14:33

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա հարաբերությունները

Արմեն Գրիգորյանի և Տիտուս Կորլացեանի հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ռումինիա...

14:02

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանում

Իրանի ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց»...

13:49

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է հրավիրվել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում եպիսկոպոսաց ժողով է...

13:23

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է. Պեսկով

ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի հարցով առաջարկվող խաղաղության ծրագրի տեքստը փոխվել է....

13:09

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների միջև

«Սա նոր փուլ է». Քաղաքական խորհրդակցություններ ՀՀ-ի և Կիպրոսի ԱԳՆ-ների...

12:31

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում են

Հայոց ցեղասպանության հուշահամալիր նախարարի այցերը շարունակվում...

12:13

Հայաստանում 335 հազար մարդ անհուսալի վարկ ունի. աջակցության ծրագրով պետբյուջեից շուրջ 1 մլրդ է տրամադրվել

Հայաստանում 335 հազար մարդ անհուսալի վարկ ունի. աջակցության ծրագրով պետբյուջեից շուրջ 1 մլրդ է...

11:52

ՀԷՑ-ը ավել գումարներ է գանձել, սպառել են «X» գումար, գրել են՝ «Y», հավելագրումներ են եղել. Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ-ը ավել գումարներ է գանձել, սպառել են «X» գումար, գրել են՝ «Y», հավելագրումներ են եղել....

11:49

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930

Հայկական մամուլ

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի հաշվին

«Ժողովուրդ». Մուկն ու «Ձուկը» միախառնվել են. ԱԺ-ն նվագարկիչ ու սկավառակ է գնել պետբյուջեի...

09:45

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են գործադրվում

«Ժողովուրդ». ԱԳՆ-ն անկարող է 100 մլն եվրոյի աջակցությունը ստանալ. ամիսներ շարունակ ջանքեր են...

09:32

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների դեմ

«Հրապարակ». Բարձրաստիճան հոգևորականները հակաքայլեր են ձեռնարկում իշխանությունների...

09:15

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

«Հրապարակ». Արգիշտի Մեխակյանը դեպրեսիայի մեջ է

09:01

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների թեմաները

«Ժողովուրդ». «Լավ ազդակներ կան». Որոնք են իշխանության ամենօրյա քննարկումների...

09:56

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ ժողովրդին

«Փաստ». Քաղաքական կամիկաձեներ. ինչո՞վ են վախեցնելու հայ...

09:46

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է անցնում

«Հրապարակ». Ավետիս Կարագուլյանը կոմայի մեջ է. նա մի շարք քրեական ու քաղաքացիական գործերով է...

09:33

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ հրաժեշտ

«Ժողովուրդ». Համայնքների ղեկավարները թիրախում են. կա՛մ երդում, կա՛մ...

09:24

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է թեկնածուն

«Հրապարակ». Արփինե Սարգսյանին փոխարինող են փնտրում. ո՞վ է...

09:17

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն «ծախե՞լ»

«Փաստ». Իշխանություններն ուզում են Սամվել Կարապետյանի հաշվին հանրությանը նախընտրական լավություն...

09:01

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ հանդիպումից

«Հրապարակ». Ինչո՞ւ էր Սուրեն Պապիկյանն ԱԺ եկել. մանրամասներ փակ...

09:46

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է պատճառը

«Ժողովուրդ». Հոգեւորականների հետ ուշագրավ դեպքեր են տեղի ունեցել. ինչն է...

09:35

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր հրահանգ

«Իրավունք». Հոգեւորականների վրա կոմպրոմատներ հավաքել. նոր...

09:22

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային անցուդարձին

«Հրապարակ». Գորշ կարդինալները տիրապետում են ներկուլիսային...

09:12

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են թիրախում

«Իրավունք». Սեքս–սկանդալներ են պայթելու. հայտնի է՝ ովքեր են...

09:00

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

«Ժողովուրդ». Փաշինյանն արդյունքից շատ դժգոհ է

09:56

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել են

«Ժողովուրդ». ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը կրկին հարցաքննել...

09:43

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝ Փաշինյանին

«Իրավունք». «Այ էդ մի հարցում մենք չկանք». ՔՊ–ականների պատասխանը՝...

09:32

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

09:15

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է գնում

«Հրապարակ». ՔՊ–ում շտապում են. թիմում կասկածներ կան, որ Փաշինյանն արտահերթի է...

09:01

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա Անդրեասյանը խուճապի է մատնվել

«Ժողովուրդ».Հակակոռուպցիոն կոմիտեի ներկայացուցիչները ԿԳՄՍ նախարարություն են այցելել․Ժաննա...

10:01

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան հեռացնելու հարցը հասունացել է

«Հրապարակ».Փաշինյանը ցնցումների մեջ է ընկել. ՆԳՆ նախարարից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. նրան...

09:46

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝ արշավում

«Հրապարակ». Աջապահյանի համար նախկինում իրեն պատեպատ էր տալիս, հիմա՝...

09:36

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

«Հրապարակ». Սկսել են եկեղեցու «արտգործնախարարից»

09:26