ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում պաշտոնական այցով գտնվող ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Ինգիբյոր Սոլրուն Գիսլադոտիրին։
Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու այն որակել արդյունավետ: Նախարար Հարությունյանը նշել է, որ տիկին Գիսլադոտիրը ժամանել է Հայաստանի համար շատ կարևոր ժամանակահատվածում, երբ սահմանադրական բարեփոխումից հետո Հայաստանը, օրենսդրության մեջ ծավալուն փոփոխություն կատարելով, փորձում է սահուն անցում ապահովել դեպի խորհրդարանական կառավարում:
Այս համատեքստում նախարարը կարևորել է ԺՀՄԻԳ-ից ստացվող առաջարկություններն՝ ուղղված սահմանադրական մի շարք օրենքների նախագծերի բարելավմանը:
ԺՀՄԻԳ-ի տնօրենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ընդգծել, որ Հայաստանն ամենակառուցողական գործընկերներից է և առկա սերտ փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամություն է հայտնել:
Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված մի շարք հարցեր։
20:53
18:33
18:09
17:33
17:14
16:56
16:46
16:28
16:06
15:29
15:15
14:56
14:41
14:36
14:22
13:17
12:47
12:18
11:48
11:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44