Նոյեմբերի 20-ին Շանհայում կայացած Victoria's Secret-ի ամենամյա ցուցադրությունը վերջինն է դարձել 36-ամյա բրազիլացի մոդել Ալեսանդրա Ամբրոսիոյի համար: Հանրահայտ բրենդի հետ 17 տարվա համագործակցությունից հետո ամենագեղեցիկ «հրեշտակներից» մեկը որոշել է «ծալել թևերը»:
Tatler-ի հաղորդմամբ՝ Victoria's Secret–ը լքելու մասին Ամբրոսիոն հայտնել է ցուցադրությունից անմիջապես առաջ. նա պլանավորում է ավելի շատ ժամանակ հատկացնել իր ընտանիքին՝ դուստր Անյային և որդի Նոային, ինչպես նաև կինոկարիերային:
Հայտնի է, որ 2001 թվականին Ամբրոսիոն առաջին անգամ դուրս է եկել Victoria's Secret-ի պոդիում՝ միանգամից բրենդի «հրեշտակի» պատվավոր կարգավիճակում: 17 տարում նա ոչ մի անգամ բաց չի թողել բրենդի ավանդական շոուները, իսկ երկու անգամ՝ 2012 և 2014 թվականներին, նրան վստահել են կրել թանկարժեք քարերով զարդարված Fantasy Bra կրծկալը:
Ինչպես ավելի վաղ նշել է Tert.am-ը, նոյեմբերի 20-ին Շանհայում կայացել է տարվա ամենասպասված միջոցառումներից մեկը՝ հանրահայտ Victoria's Secret բրենդի ամենամյա շոուն, որին մասնակցել են մոլորակի ամենագեղեցիկ մոդելներից շատերը:














16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
11:05
09:34
09:03
15:25
15:15
15:02
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44